From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Անթեյլ (անգլ.՝ George Antheil, հուլիսի 8, 1900[1][2][3], Թրենթոն, ԱՄՆ[3] - փետրվարի 12, 1959[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, գյուտարար։
Ջորջ Անթեյլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Թրենթոն, ԱՄՆ[3] |
Մահացել է | փետրվարի 12, 1959[1][2][4][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թրենթոն Սենթրալ ավագ դպրոց |
Երկեր | Թոմ Սոյեր, Q2265816? և Symphony No. 4? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և գյուտարար |
Ամուսին | Böske Antheil?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
George Antheil Վիքիպահեստում |
Ծնվել է լյութերական վտարանդիների ընտանիքում, որոնք Հարավարևմտյան Պֆալցից (Գերմանիա) գնացել են ԱՄՆ։ Կենսագիրներից մեկի խոսքերով` Ջորջը մանկուց տարված էր երաժշտությամբ այնպես, որ մայրը նրան ուղարկում է մի այնպիսի ամայի տեղ, որտեղ ոչ ոք դաշնամուր չուներ։ Սակայն նա նաև այստեղ գտել է ելքը և Տրենտոնի Բարլոու երաժշտական խանութից իր համար դաշնամուր է պատվիրել։ Ջորջի փոքր եղբայրը Հենրի Վ. Անթեյլ կրտսերն էր։ Նա դիվանագիտական թղթատար էր և մահացել է 1940 թվականի հունիսի 14-ին, երբ նրա ինքնաթիռը խոցել են Բալթիկ ծովում։
1916 թվականին դաշնամուրային արվեստ է սովորել նախ Ֆիլադելֆիայում, այնուհետև` Նյու Յորքում` Էռնեստ Բլոխի մոտ, որը նրան տվել է կոմպոզիցիայի սկզբնական գիտելիքները։ 1923 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Փարիզ։ Ընկերացել է Իգոր Ստրավինսկու, Էրիկ Սատիի, Ժան Կոկտոյի, Պաբլո Պիկասոյի, Ջեյմս Ջոյսի, Էզրա Փաունդի, Էռնեստ Հեմինգուեյի, Նատալի Բարնի հետ։ Փաունդը հրապարախոսական հոդված է ձոնել Անթեյլի ստեղծագործությանը (որն ներառել է իր «Տրակտատ հարմոնիայի մասին» գրքում), Փաունդի ընկերուհին` Օլգա Ռադջը, կատարել է Անթեյլի ջութակի սոնատները։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Անթեյլի ամենահայտնի աշխատանքը 1924 թվականին գրված Մեխանիկական բալետն է. այն նախատեսված էր որպես Դադլի Մյոֆի և Ֆերնան Լեժեի ֆիլմի երաժշտություն, բայց արդյունքում կատարվել է որպես առանձին համերգային համար։ 1932 թվականին Անթեյլը վերադարձել է ԱՄՆ, 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում։
Գրել է քրեական «Մահը մթության մեջ» (1930) սիրավեպ և «Երաժշտական վատ տղան» ինքնակենսագրությունը (1945)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել որպես թղթակից։ Հեյդի Լամարի հետ միասին 1942 թվականին ստացել է ԱՄՆ № 2 292 387 «Կապի գաղտնի համակարգ» (Secret Communication System) արտոնագիրը, որը կեղծ ալիքների փոխանցումը տարբեր հաճախականությններ ներառող կապի համակարգի վերաբերյալ էր։ Դրանք հիմք են դարձել կապի տարածված սպեկտրի համար (spread spectrum), որը այժմ լայն տարածում ունի հեռախոսակապի, Wi-Fi-ի և GPS-ի ոլորտներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.