From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ալբերտ Բուլենջեր (անգլ.՝ George Albert Boulenger, հոկտեմբերի 19, 1858[1][2][3], Բրյուսել, Բելգիա[2] - նոյեմբերի 23, 1937[1][2][3][…], Սեն Մալո[2]), բելգիա-բրիտանական կենդանաբան և ձկնաբան, ինչպես նաև տոհմաբան (վարդերի մասնագետ)[6]։
Ջորջ Ալբերտ Բուլենջեր անգլ.՝ George Albert Boulenger | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1858[1][2][3] Բրյուսել, Բելգիա[2] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1937[1][2][3][…] (79 տարեկան) Սեն Մալո[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | բուսաբան, կենդանաբան, հերպեսաբան և Ձկնաբան |
Հաստատություն(ներ) | Բրիտանական թանգարան |
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն[4], Ձկնաբանություն[4], հերպետոլոգիա[4] և բուսաբանություն[4] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Բրյուսելի ազատ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Հայտնի աշակերտներ | Joan Beauchamp Procter? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Edward George Boulenger? և Charles L. Boulenger?[5] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Boulenger |
George Albert Boulenger Վիքիպահեստում |
1876 թվականին նա ավարտել է Բրյուսելի Ազատ համալսարանը և որոշ ժամանակ աշխատել է Բրյուսելի բնագիտության թանգարանում որպես գիտական օգնական։ Այդ ժամանակահատվածում նա զբաղվել է երկկենցաղների, սողունների և ձկների ուսումնասիրություններով։ Բացի այդ նա մտերիմ կապեր է հաստատել Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի և Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։
1880 թվականին Ալբերտ Գյունտերը խնդրեց նրան աշխատել Լոնդոնի Բնագիտական թանգարանում և գրացուցակավորել երկկեննցաղների հավաքածուն։ Պաշտոնը ստանձնելուց հետո Բուլենջերը դարձավ Բրիտանիայի քաղաքացի։ 1882 թվականին դարձել է թանգարանի կենդանաբանության բաժնի գիտական աշխատակից, մնալով այս պաշտոնում մինչև նրա թոշակի անցնելը՝ 1920 թվականը։
Կենսաթոշակի անցնելուց հետո Բուլենջերը հետաքրքրված էր վարդերով, հրատարակել է բնագիտական թեմաներով 34 գրավոր աշխատություններ և երկհատորյա աշխատություններ Եվրոպայի վարդերի վերաբերյալ։
Բուլենջերը նվագում էր ջութակ, խոսում էր գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և կարողանում էր կարդալ իսպաներեն, իտալերեն և ռուսերեն տեքստեր։ Բացի այդ, որպես կենդանաբան նա գիտեր լատիներեն և հունարեն։
Կենսագրագետները նշում են, որ Բուլենջերը առանձնանում էր աշխատանքի իր արտակարգ մեթոդաբանությամբ, բացի այդ նրան վերագրում են բացառիկ հիշողություն։
Մինչև 1921 թվականը Բուլենջերը գրել է 877 ձեռագրեր, ավելի քան 5000 էջեր, ինչպես նաև 19 մենագրություններ ձկների, երկկենցաղների և սողունների մասին։ Նա տվել է 1096 տեսակ ձկների, 556 տեսակ երկկենցաղների և 872 տեսակ սողունների գիտական նկարագրություններ։
1935 թվականին նա դարձել է Ամերիկյան հասարակության ձկնաբանների և հերպետոլոգների առաջին պատվավոր անդամը (American Society of Ichthyologists and Herpetologists): 1937 թվականին նա ստացել է Օրդեն Լեոպոլդա I բարձրագույն մրցանակը Բելգիայի քաղաքացիական անձանց համար։
Կենդանիների տարբեր ցեղեր կրում են Բուլենջերի անվանումը, այդ թվում Boulengerina օձերի ցեղը, որին պատկանում է Կրիստի ջրային կոբրան (Boulengerina christyi), և անոտ երկկենցաղների խմբից երկկենցաղների ցեղ Boulengerulaն՝ Կապտավուն որդ (Boulengerula boulengeri) տեսակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.