From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Դեմի (անգլ.՝ Robert Jonathan Demme, փետրվարի 22, 1944[1][2][3][…], Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] - ապրիլի 26, 2017[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ջոնաթան Դեմի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 22, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 26, 2017[4][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, կինոդերասան, օպերատոր-բեմադրիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, վավերագրող ռեժիսոր, կինոսցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001129 |
storefrontdemme.com |
Ջոնաթան Դեմին ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բոլդուին քաղաքում։ Ավարտել է Ֆլորիդա նահանգի համալսարանը։ 2002 թվականին մահացած ռեժիսոր Թեդ Դեմիի հորեղբայրն է։
Դեմին հայտնվել է լիամետրաժ կինոյում ոլորտում 1971-1976 թվականներին՝ աշխատելով էքսպլուատացիոն կինոյի պրոդյուսեր Ռոջեր Քորմանի հետ՝ որպես համապրոդյուսեր և սցենարի համահեղինակ։ Այնուհետև նա եղել է Կորմանի «New World» ստուդիայի երեք ֆիլմերի ռեժիսոր։
Դեմիի՝ 1980 թվականի «Մելվին և Հովարդ» ֆիլմը լայն վարձույթում չի հայտնվել, բայց արժանացել է քննադատների հավանությանը և ռեժիսորին թույլ է տվել պայմանագիր կնքել Գոլդի Հոունի և Կուրտ Ռասելի «Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմի համար։
«Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմից հետո Դեմին ժամանակավորապես հեռացել է «մեծ» կինոյից։
1992 թվականին Դեմին «Օսկար» մրցանակ է ստացել «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար։ Այն դարձել է երրորդ ֆիլմը («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» և «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմերից հետո), որը հաղթել է բոլոր հինգ գլխավոր կատեգորիաներում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան և լավագույն դերասանուհի)։ Դեմին օգնել է Թոմ Հենքսին ստանալ «Օսկար»՝ նկարահանելով նրան իր հաջորդ՝ «Ֆիլադելֆիա» ֆիլմում։
Այդ ժամանակից ի վեր Դեմին նկարահանել է երկու ռեմեյք՝ «Ճշմարտությունը Չառլիի մասին», որը «Շարադա» ֆիլմի ռեմեյքն է Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ, որի դերը նախկինում կատարել է Քերի Գրանտը, ինչպես նաև «Մանչժուրյան թեկնածուն» Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ։
Դեմին ունեցել է իր «Clinica Estetica» պրոդյուսերական ընկերությունը, որտեղ աշխատել են պրոդյուսերներ Էդվարդ Սեքսոնն ու Փիթեր Սարաֆը։
Ջոնաթան Դեմին մահացել է 2017 թվականի ապրիլի 26-ին կերակրափողի քաղցկեղի բարդություններից և սրտի կաթվածից[5]։
Ամուսնացած էր ռեժիսոր Էվելին Պուրսելի հետ։ Ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ջոնաթանի երկրորդ կինը եղել է Ջոան Հովարդը։ Նրանք ունեցել են երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.