Ջոն Ուիլյամ Պոլիդորի (անգլ.՝ John William Polidori, սեպտեմբերի 7, 1795(1795-09-07)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 24, 1821(1821-08-24)[2][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իտալական ծագմամբ անգլիացի գրող և բժիշկ։ Հայտնի է որպես վամպիրի մասին պատմող առաջին գրական ստեղծագործության՝ «Վամպիրը» պատմվածքի (1819) հեղինակ։

Արագ փաստեր Ջոն Պոլիդորի, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ջոն Ուիլյամ Պոլիդորին ծնվել է 1795 թվականին Լոնդոնում։ Եղել է իտալացի քաղաքական վտարանդի, գիտնական Գաետանո Պոլիդորիի և անգլիացի տնային դաստիարակչուհի Աննա Մարիա Փիրսի որդին և ունեցել է երեք եղբայր ու չորս քույր։

Ջոն Պոլիդորիի քույրը՝ Ֆրենսիս Պոլիդորին, ամուսնացած է եղել իտալացի գիտնակ Գաբրիել Ռոսետտիի հետ, և Ջոն Պոլիդորին եղել է Մարիա Ֆրանչեսկա Ռոսետտիի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Ուիլյամ Մայքլ Ռոսետտիի և Քրիստինա Ռոսետտիի քեռին, թեև վերջիններս ծնվել են նրա մահվանից հետ։

1804 թվականից Ջոն Պոլիդորին եղել է Ամփլֆորտ քոլեջի առաջին աշակերտներից մեկը, իսկ 1810 թվականին ընդունվել է Էդինբուրգի համալսարան, որտեղ գրել է ատենախոսություն լուսնոտության վերաբերյալ և 1815 թվականի օգոստոսի 1-ին տասնինը տարեկան հասակում ստացել բժշկության դոկտորի գիտական աստիճան։

1816 թվականին Ջոն Պոլիդորին դարձել է լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի անձնական բժիշկն ու ուղեկցել նրան Եվրոպայում կատարած ճանապարհորդության ընթացքում։ Նույն թվականին Դիոդատի վիլլայում (Շվեյցարիա) Բայրոնն ու Պոլիդորին հանդիպել են Մերի Գոդվինի, նրա քաղաքացիական ամուսին Պերսի Բիշի Շելլիի, ինչպես նաև նրանց ընկերակցող (Մերիի խորթ քույրը) Ջեյն Քլեր Քլերմոնտի հետ[6][7]։

Հունիսյան մի գիշեր՝ այն բանից հետո, երբ ընկերախումբը բարձրաձայն ընթերցել է «Ֆանտասնմագորիանա, կամ Ուրվականների, հոգիների, տեսիլքների և այլնի մասին պամությունների ժողովածուն» (1812 թվական), Բայրոնն առաջարկել է, որ ներկաներից յուրաքանչյուրը գրի «սարսափելի» պատմվածք։ Մերի Շելլին ստեղծել է իր «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևս» հայտնի վեպի նախնական ուրվագիծը։ Լորդ Բայրոնը գրել է պատմության մի հատված, որի գլխավոր հերոսն էր Ավգուստ Դարվելը, բայց շուտով հրաժարվել է այդ մտքից։ Բայրոնի այդ բանավոր պատմությունը Պոլիդորին պահել է մտքում, ապա զարգացրել այն ու դրա հիման վրա ստեղծել «Վամպիրը» ստեղծագործությունը (1819 թվական)[8][9], որը դարձել է առաջինը վամպիրիզմը պատմության մեջ, որ հրատարակվել է անգլերեն[10][11]։

Նույն թվականին Բայրոնն աշխատանքից ազատել է Պոլիդորիին, և վերջինս մեկնել է ճանապարհորդելու Իտալիայում, ապա վերադարձել է Անգլիա, որտեղ հաստատվել է Նորվիչում։ Նա սկսել է զբաղվել բժշկությամբ, բայց հաջողություն չի ունեցել և վերադարձել է գրական աշխատանքին։ Նրա «ՎամպիրW վիպակը, որի գլխավոր հերոսը դարձել է լորդ Ռուտվենը, հրատարակվել է 1819 թվականի ապրիլին New Monthly Magazine-ում որպես Բայրոնի ստեղծագործություն։ Բայրոնին վրդովվեցրել է այդ հանգամանքը և նա բողոքի նամակ է ուղակել հրատարակչություն՝ ժխտելով իր հեղինակությունը։ Պոլիդորին ստիպված է եղել հրապարակայնորեն ներկայացնել մեծ հաջողության արժանացած երկի ստեղծման հանգամանքները։ Դրան ի պատասխան Բայրոնը հրատարակել է իր «Վեպի հատված» վիպակը։ Սակայն կարճ ժամանակ անց Ֆրանսիայում և Գերմանիայում լույս տեսած թարգմանություններում այդ ստեղծագործությունը շարունակել է վերագրվել Բայրոնին։

Ջոն Պոլիդորին մահացել է 1821 թվականի օգոստոսի 24-ին Լոնդոնում։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես արձանագրվել է բնական մահ, տարածված է այն կարծիքը, թե նա ինքնասպան է եղել՝ ընդունելով թույն[12]։

Մշակույթում

Դիոդատի վիլլայում անցկացված հայտնի «գոթական» երեկոն բազմիցս պատկերվել է կինոէկրանին.

  • «Գոթիկա» (1986), ռեժսոր՝ Քեն Ռասել,
  • «Ուրվականների ամառը» (1988), ռեժիսոր՝ Իվան Պասեր
  • «Թիավարել քամու ուղղությամբ» (1988), ռեժիսոր՝ Գոնսալո Սուարես
  • «Գեղեցկուհի հրեշի համար» (2017), ռեժիսոր՝ Հաիֆա ալ Մանսուր

Դիոդատի վիլլայում տեղի ունեցած իրադարձությունները հիմք են ծառայել նաև Ֆեդերիկո Անդախազիի «Գթասրտություն» (իսպ.՝ Las Piadosas) վեպի համար, որը հրատարակվել է 1998 թվականին։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.