![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/John_Young_sampling_fillet_rock_at_Station_11.jpg/640px-John_Young_sampling_fillet_rock_at_Station_11.jpg&w=640&q=50)
Ջոն Յանգ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուոթս Յանգ (անգլ.՝ John Watts Young, սեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - հունվարի 5, 2018(2018-01-05)[5][6][7][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
Ջոն Յանգ անգլ.՝ John Young | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | հունվարի 5, 2018(2018-01-05)[5][6][7][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և United States Naval Test Pilot School? |
Մասնագիտություն | ռազմածովային սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, ինքնակենսագիր, ռազմական օդաչու և flight engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Ծնողներ | հայր՝ William Hugh Young?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | Chief of the Astronaut Office? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
1952 թվականին ավարտել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների բակալավրի աստիճան։
ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի մարտի 23-ին Գաս Գրիսոմի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-3» տիեզերանավով։ 1966 թվականի հուլիսի 18—21-ը, Մայքլ Քոլինզի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-10» տիեզերանավով։ 1969 թվականի մայիսի 18-26-ը, Թոմաս Ստաֆորդ և Յուջին Սերնանի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի ապրիլի 16-27-ը, Չարլզ Դյուկի և Քեն Մաթինգլիի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Չարլզ Դյուկի հետ Լուսնի վրա մնացել է 71 ժամ 2 րոպե։
Չորս թռիչքների ընթացքում Յանգը տիեզերքում մնացել է 533 ժ 33 ր։