Ջոն Հյուսթոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մարսելուս Հյուսթոն (անգլ.՝ John Marcellus Huston, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1][2][3][…], Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 28, 1987(1987-08-28)[1][2][3][…], Middletown, Նյուպորտ շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, նաև դերասան և սցենարիստ։
![]() John Marcellus Huston | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջ. Հյուսթոն, 1972 թ. լուսանկար | |||||||||||||||
Ծնվել է | 1906 օգոստոսի 5 | ||||||||||||||
Ծննդավայր | Նևադա (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ | ||||||||||||||
Մահացել է | օգոստոսի 28, 1987(1987-08-28) (տարիքը 81) | ||||||||||||||
Մահվան վայր | Միդլթաուն, Ռոդ Այլենդ, ԱՄՆ | ||||||||||||||
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Abraham Lincoln High School? և Հոլիվուդի ավագ դպրոց | ||||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||||
Գործունեության տարիներ | 1930-1987 | ||||||||||||||
Ազգություն | ![]() | ||||||||||||||
Կրոն | աթեիզմ | ||||||||||||||
Մասնագիտացում | նուար, դրամա, արկածային | ||||||||||||||
Ամուսին | Դորոտի Հարվեյ (1925–1926, ամուսնալուծ.) | ||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||
IMDb | ID 0001379 | ||||||||||||||
![]() | |||||||||||||||
|
Դերասան Ուոլտեր Հյուսթոնի որդին, դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հայրը։
Ծնվել է 1906 թ. Միսսուրի նահանգի Նևադա քաղաքում։ Իր ծնողների՝ Ուոլտեր Հյուսթոնի և Ռիա Հյուսթոնի միակ երեխան էր[4]։ 14 տարեկանում թողել է դպրոցը որպեսզի դառնա բռնցքամարտիկ, և մի անգամ նույնիսկ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը թեթև քաշային կարգում։ Ըստ որոշ աղբյուրների, 1945 թ. մի ծեծկռտուքի ժամանակ հարվածել է դերասան Էռոլ Ֆլինին, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց։ 19 տարեկանում սկսել է փոքր դերեր խաղալ թատրոնում հանդես գալով Նյու Յորքում[5], բայց հետո տեղափոխվել է Մեքսիկա զինվորական ծառայության անցնելով, զբաղվել է ձիերի բուծմամբ և խնամքով։ 1930 թ. հոր հետքերով վերադարձել է Հոլիվուդ և աշխատել որպես սցենարիստ։ Որպես ռեժիսոր առաջին աշխատանքը կինոյում «Մալթյան բազեն» ֆիլմն էր, որն առաջին մեծության աստղ դարձրեց գլխավոր դերակատար Համֆրի Բոգարտին, իսկ ֆիլմում էպիզոդային դերով հանդես է եկել նաև հայրը՝ Ջոն Հյուսթոնը։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Սիերրե Մադրեի գանձերը», «Մարդ, որ ուզում էր դառնալ թագավոր», «Ասֆալտե ջունգլիներ», «Աֆրիկական թագուհին», «Կի Լարգո»։
40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է մոտ 50 ֆիլմում, մոտ 40 ֆիլմի սցենարի հեղինակ։ 5 անգամ ամուսնացած է եղել, ունեցել 3 դուստր, դերասանուհիներ Անժելիկա Հյուսթոն, Դեննի Հյուսթոն և սցենարիստ ու մոնտաժող Ալլեգրա Հյուսթոն։ Նրա լավագույն ընկերներց են եղել Օրսոն Ուելսը, Էռնեստ Հեմինգուեյը և Համֆրի Բոգարտը։ Հյուսթոնի արձանը տեղադրված է Մեխիկոյում։
Մահացել է 1987 թ. թոքաբորբից, որն առաջացել էր շատ ծխելու հետևանքով[6]։
15 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, 3 անգամ մրcանակ ստացել Վենետիկի կինոփառատոնում։ Հյուսթոնների ընտանիքը դարձավ առաջին կինոյի պատմության մեջ, ում հաջողվեց 3 սերնդի ներկայացուցիչների Օսկար մրցանակ ստանալ (Ուոլտեր Հյուսթոն, Ջոն Հյուսթոն և Անժելիկա Հյուսթոն)։