From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Հաուսմեն (սեպտեմբերի 22, 1902[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա - հոկտեմբերի 31, 1988[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանո–ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, ռեժիսոր ու պրոդյուսեր «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող (անգլերեն՝ John Houseman)։
Ջոն Հաուսմեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1988[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քլիֆթոն քոլեջ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց և Դաշնային թատերական նախագիծ |
Ամուսին | Զիտա Յոհան և Ջոան Քորթնի |
Պարգևներ և մրցանակներ | |
John Houseman Վիքիպահեստում |
Ժակ Հաուսմենը ծնվել է Բուխարեստում՝ հացահատիկ վաճառողի ընտանիքում։ Նրա մայրը անգլիացի էր, իսկ հայրը՝ ֆրանսիացի։ Ժակը ավարտելով Կրիֆտոլի Բրիստոլական քոլեջը, դառնում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի և Լոնդոնում զբաղվում հացահատիկի վաճառքով։ Դրան զուգահեռ նա գրում էր նոր հոդվածներ ամսագրերի համար և գերմաներեն ու ֆրանսերեն թատերական պիեսները թարգմանել է անգլերեն։
1925 թվականին նա արտագաղթեց Նյու Յորք։ Ֆոնդային շուկայի ճգնաժամից հետո 1929 թվականին Ժակ Հաուսմենը սկսեց պիեսներ գրել և բեմադրել ինքնուրույն, հենց այդ ժամանակ էլ նա իր անունն ու ազգանունը դարձրեց ամերիկյան՝ Ջոն Հաուսմեն։ 1933 թվականին Թոմսոն Վիրջիլը նրան հրավիրում է, որպես ռեժիսոր «4 սրբեր 3 գործողություններում» օպերա (այն Թոմսոնի և Ստայն Գերտրուդի համատեղ աշխատանքն է)։
Ջոն Հաուսմենը դարձել է շատ բեմադրությունների պրոդյուսեր, որոնց մեջ է նաև «Heartbreak Hotel», «Three sisters», Անտոն Չեխովի պիեսի համաձայն, «Poor opera» և այլ Շեքսպիրի պիեսների համաձայն։ Նա նաև եղել է «Lute song», «Peasant girl», «Don Juan in Hell» մյուզիքլների ռեժիսոր։
1934 թվականին Հաուսմենն սկսեց աշխատել «Panic» պիեսի վրա՝ Արչիբալդ Մակլիշի դրամայի համաձայն։ 50 տարեկան սնանկ ֆինանսիստի գլխավոր դերի համար նա հրավիրեց սկսնակ երիտասարդ դերասանի ՝ Ուելս Օրսոնին, ում նա նկատել էր «Romeo and Juliet» պիեսի ժամանակ։ Դերակատարների մեջ էր նաև Հաուսմենի նախկին կինը՝ Զիտա Յոհանն (1929-1933), 3 տարի առաջ Բորիս Կարլոֆֆի հետ սարսափ ֆիլմեր «Universal» և «The Mummy»–ում նկարահանված։
1936 թվականին Ջոն Հաուսմենն ու հայտնի դերասանուհի Ռոզա ՄակԿլենդոնն գլխավորել են «Federal Theatre Project - Classic Theatre»–ը նախագահ Ռուզվելտի նախաձեռնությամբ։
1935 թվականին այդ միջոցառման շրջանակներում դուրս է եկել Շեքսպիրի «Macbeth» պիեսի նոր տարբերակը, որը ստացավ «Voodoo Macbeth»։ Գործողությունները կատարվում էին Գայիթի Անրի Քրիսթով թագավորի բակում, կախարդների փոխարեն բեմ էին բարձրանում շամանները, իսկ գլղավոր դերը տանում էր Ջեկ Քարթերը։ Ռեժիսոր դարձել էր Օրսոն Ուելսը, իսկ երաժշտությունը գրել էր Թոմսոն Վիրջիլը։
Հաուսմենի և Ուելսի հաջորդ համատեղ աշխատանքն էր Կրիստոֆեր Մառլոյի «The Tragical History of Doctor Faustus» 1936 թվականին, որտեղ Ուելսը հանդես է եկել, որպես ռեժիսոր և դերասան։ 1937 թվականին դուրս է եկել մյուզիքլ «Cradle Will Rock»–ը Մարկ Բլիցշտեյնի (պրոդյուսեր՝ Հաուսմեն, Ռեժիսոր՝ Օրսոն Ուելս )։ Հենց այդ տարի ել ընկերները հիմնեցին «Mercury Theatre»–ը։ Թատրոնի հայտնի բեմադրություններից կարելի է առանձնացնել Շեքսպիրի «Julius Caesar»–ը, Ստոկերի «Dracula»–ն և այլն։ Ընկերության մեջ աշխատում էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք էին Ագնես Մուրխեդը, Բերնարդ Խերրմանն և Ջորջ Կուլուրիսը։
Թատրոնին հայտնիություն բերեց ռադիոթատրոն «War of the Worlds» ըստ Գերբերտ Ուելլսի, 1938 թվականին ԱՄՆ–ում առաջ քաշելով մեծ աղմուկ։ Հեղինակները շոկի մեջ էին՝ նրանց անընդհատ զանգահարում էին վախեցած քաղաքացիները։
Այդ տարի Հաուսմենն հանդես եկավ, որպես պրոդյուսեր և երկրորդ պլանի դերասան Ուելսսի այդպես էլ չվերջացած «Too much Johnson» ֆիլմում (1938 թվական)։
1939 թվականի գարնանը Ուելլսը հասավ Հոլլիվուդ, բայց Ուելլսի դեբյուտային «Heart of darkness» ֆիլմի վրա գործընկերները վիճեցին և բաժանվեցին։
Այդ թվում 1941 թվականին նա համաձայնվում է օգնել Ուելլսին «Citizen Kane» ֆիլմի սցենարի հետ կապված աշխատանքներում աջակցելով սցենարիստ Մանկևիչին։ Այդ աշխատանքից հետո նրանց ճանապարհները ընդմիշտ բաժանվում են։
Ուելլսի հետ բաժանումից հետո Հաուսմենն հանդես էր գալիս, որպես ռեժիսոր «The Devil and Daniel Webster» պիեսում (1939 թվականին) և, որպես պրոդյուսեր «Native Son»–ում (1941 թվական) Բրոդվեյում։ Ավելի ուշ «Citizen Kane»–ի շնորհանդեսից հետո նա դարձավ «David O. Selznick Productions»–ի նախագահ։ Pearl Harbor-ի վրա հարձակումից և Ամերիկայի Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մեջ մտնելուց հետո, աշխատելով «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանում, 1943 թվականին նա դարձավ ԱՄՆ–ի քաղաքացի։ 1945-1962 թվականներին աշխատել է, որպես պրոդկուսեր 18 ֆիլմերի համար «Paramount», «Universal» и «Metro-Goldwyn-Mayer» ստուդիաներում, միացյալ նաև ֆիլմ–նուարը՝ «Blue Dahlia» (1946 թվական) և «Julius Caesar» (1945 թվական), որի համար ստացել է «Օսկար» «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում։ Այդ ընթացքում «Julius Caesar»–ը չունեցավ ոչ մի առևտրային հաջողություն։ 1952 թվականին Հաուսմենն ամուսնացավ Ջոան Քարտնիի հետ, որի հետ ապրեց մինչև կյանքի վերջ։ Նրանք ունեցան երկու երեխա։ 1956 թվականին «Lust for Life» ֆիլմը, որի պրոդյուսերն էր Հաուսմենը, ստացավ «Ոսկե գլոբուս», որպես լավագույն դրամա։ 70–ական թվականներից սկսած Հաուսմենը սկսեց հանդես գալ թատրոններում, որպես դերասան։ Հանդիսատեսին դարձավ հայտնի իր պրոֆեսոր Չարլզ Կինգսֆիլդի դերով՝ «Paper chase» ֆիլմում (1973 թվական)։ Այդ դերի համար Հաուսմենը ստացել է «Օսկար», որպես երկրորդ պլանի դերասան և մրցանակ «Ոսկե գլոբուս»։ Հետագայում նա այդ նույն դերը կատարեց նույն անունն ունեցող սերիալում (1978-1986 թվականներ), որի համար ստացավ երկու «Ոսկե գլոբուս», որպես լավագույն դերասան։ 1975 թվականին նա նկարահանվել է «Rollerboll» ֆիլմում, իսկ 1978 թվականին ռեժիսոր Նիլ Սեյմոնի ֆիլմում՝ «Cheap detective»-ում, որտեղ կատարեց դերասան Սիդնի Գրինստրիտի դերը։ 80-ական թվականներին Հաուսմենը հանդես եկավ Էդվարդ Ստրետտոն պապիկի դերը՝ «Silver Spoons» ֆիլմում, Ռիկ Շրոդորի հետ միսին գլխավոր դերերում, այդպես նաև նկարահանվել է հայտնի գովազդային հոլովակներում։ Նա նաև նկարահանվել է Ջոն Կարպենտերի «Fog» (1980 թվական), իսկ 1983 թվականին խաղաց հրեա պրոֆեսոր Ահարոն Յաստրովի դերը «Wind war» հեռուստասերիալում, որի համար ստացել է արդեն 4-րդ «Ոսկե գլոբուս»–ը։ Ջոն Հաուսմենը դասավանդել է դերասանական արվեստ Ջուլիարդական դպրոցում, նրա առաջին աշակերտներից էին Կեվին Կլայնն ու Պատտի ԼուՊոուն։ 1988 թվականին նա հայտնվեց փոքր դերերով «Naked Gun» ֆիլմում (ավտոդպրոցի ուսուցիչ) և «Նոր Ամանորյան հեքիաթ» ֆիլմում, որը դուրս եկավ նրա մահից հետո։ Հենց այդ 1988 թվականին Հաուսմենը մահացավ ոսկորների քաղցկեղից հենց Մալիբույի իր տանը (Կալիֆորնիա նահանգ)։
|
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.