From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մայքլ Թուրթուրո (անգլ.՝ John Michael Turturro, փետրվարի 28, 1957[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկյան դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, 5-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ։
Ջոն Թուրթուրո անգլ.՝ John Turturro | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց, State University of New York at New Paltz? և Նյու Յորքի նահանգային համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իտալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և թատերական ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1980-ից սկսած |
Ընտրանի | Մեծ Լեբովսկի, Barton Fink?, Quiz Show?, Մի անգամ գիշերը և Տրանսֆորմերները |
Ամուսին(ներ) | Քեթրին Բորովից (1985-) |
Երեխա(ներ) | Ամեդեո Թուրթուրո և Դիեգո Թուրթուրո |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարմնավորելով հիմնականում անհանգիստ և նյարդային կերպարների՝ Ջոն Թուրթուրոն արտհաուս ժանրի ֆիլմերի երկրպագուների սիրելի դերասաններից մեկն է[4]։ Ակտիվորեն համագործակցել է ռեժիսոր Սպայք Լիի հետ՝ նկարահանվելով նրա «Արա՛ ինչպես հարկն է», «Clockers», «№ 6 աղջիկը», «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմերում։ Ինչպես նաև 1990-ական թվականներից նկարահանվել է Կոեն եղբայրների ֆիլմերում՝ «Միլլերի խաչմերուկը», «Բարթոն Ֆինք», «Մեծ Լեբովսկի», «Որտե՞ղ ես, եղբա՛յր»։ 2000-ական թվականներին Թուրթուրոն մասնակցեց հաջող կոմերցիոն նախագծի 3 մասերում՝ «Տրանսֆորմերները», «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը»», «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը»[5]։
Որպես ռեժիսոր նկարահանել է 4 ֆիլմ, ինչպես նաև եղել է 3 գեղարվեստական և 1 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր[5]։
Ջոն Թուրթուրոն ծնվել է 1957 թվականի փետրվարի 28-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ շինարար-հյուսն Նիկոլաս Թուրթուրոյի և ջազային երգչուհի Քեթրինի ընտանիքում[6]։ Ջոնի մայրը սիցիլիացի է՝ Արագոնա քաղաքից, իսկ հայրը 6 տարեկանում ընտանիքի հետ իտալական Ջովինացո քաղաքից արտագաղթել է ԱՄՆ[4]։ Ջոնը մեծացել է իր 2 եղբայրների՝ Ռալֆի և Նիկոլասի հետ, որը նույնպես դերասան է։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Քուինս՝ Նյու Յորքի մեկ այլ թաղամաս։
Մեծացել է բոքս պարապելով և հեռուստացույցով հին ֆիլմեր դիտելով։ Նրան ոգեշնչում էին Քիրք Դուգլասը, Բերտ Լանկաստերը և Զորոն։ Թուրթուրոների տանը միշտ հնչում էր մոր երգերի ձայնը և Սիցիլիայի մասին հոր պատմությունները․ այս մթնոլորտում Ջոնի մոտ զարգացավ նմանակելու ձիրքը։ Նա նմանակում էր Ջեյմս Բոնդին և Էդվարդ Ռոբինսոնին, ինչպես նաև համարներ էր գրում, որոնք ներկայացնում էր հարևանների խնջույքներին[6]։
Թուրթուրոն ավարտելով դպրոցը՝ ընդունվում է Նյու Յորք նահանգային համալսարանի դերասանական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո դերասանական վարպետության աստիճան է ստանում Ելի համալսարանում։ Սակայն դերասանի համար դժվար էր աշխատանք գտնելը, այդ պատճառով վաստակում էր բարմեն կամ հոր հետ Նյու Յորքի շինարարություններից մեկում աշխատելով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.