From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գևին (անգլ.՝ John Gavin; իսկական անուն ազգանուն՝ Խուան Վինսենտ Ապաբլասա, իսպ.՝ Juan Vincent Apablasa ապրիլի 8, 1931[1][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - փետրվարի 9, 2018[4][2][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, ԱՄՆ-ի նախկին դեսպանը Մեքսիկայում։
Ջոն Գևին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1931[1][2][2][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Մահացել է | փետրվարի 9, 2018[4][2][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Villanova Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սպա, դիվանագետ, քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, արհմիութենական գործիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Սպարտակ, Պսիխո, Nefertiti y Aquenatos? և Thoroughly Modern Millie? |
Ամուսին(ներ) | Constance Towers? |
Սթենֆորդի համալսարանում բակալավրի աստիճան է ստացել։ Մասնագիտացել է էկոնոմիկայի և լատինամերիկյան հարաբերություններում։ Կորեական պատերազմի ժամանակ՝ 1951-1953 թթ., ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում՝ «Պրինսթոն» ավիակիր նավի վրա։ Շնորհիվ իսպաներենի և պորտուգալերենի ազատ տիրապետման, մինչև 1955 թվականը ծառայել է որպես ծովակալ Միլտոն Մաիլզայի օգնական։
Ծառայությունը վերջացնելուց հետո, Գևինը որպես տեխնիկական խորհրդատու է առաջարկել իր ընկերոջ՝ Բրաիանու Ֆոյի ընտանիքին, որը պատրաստվում էր «Պրինստոնի» մասին ֆիլմ նկարահանել։ Խորհրդատուի փոխարեն Ֆոյը փորձարկում է կազմակերպել «Universal Studios»-ում։ Գևինը փորձել է հրաժարվել, նա ոչ մի դերասանական փորձ չի ունեցել, բայց հայրը նրան տարահամոզել է։ Փորձը հաջող է ընթացել, և Գևինը պայմանագիր է կնքել ստուդիայի հետ։
Գևինի նախասկզբնական ամպլուան՝ գեղեցիկ, Ռոք Հադսոնի ձևով քաջ հերոս։ Դերասանը իր առաջին փորձը անվանել է սարսափելի։ Նրա համար ճեղքային է դարձել Դուգլաս Սիրկայի «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (1958) դրաման, Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա, իր աշխատանքի վերաբերյալ դրական կարծիք է կազմել։
1971 թվականին Գևինը հրավիրվել է Ջեյմս Բոնդի «Ադամանդները հավերժ են» ֆիլմում նկարահանվելու, այն բանից հետո, երբ Ջորջ Լեզենբին հրաժարվել է նկարահանվել, սակայն նա չի անցել նկարահանումներին։
1971-1973 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի նախագահի պաշտոնը։
1981 թվականի հունիսին Գևինը նշանակվել է ԱՄՆ-ի դեսպանը՝ Մեքսիկայում, Ռոնալդ Ռեիգանի կողմից, և այդ պաշտոնին է եղել մինչև 1986 թվականի հունիսի 12-ը։ Իր պաշտոնավարման ընթացքում՝ որպես դեսպան, նա ներգրավված եղել է միջադեպի մեջ՝ ծեծել է տեղի հեռուստատեսության օպերատրին։ Պետական ծառայությունից դուրս գալուց հետո նա դարձել է հաջող բիզնեսմեն և հասարակական գործիչ։
Ամուսնացել է 1974 թվականին՝ դերասանուհի Կոնստանս Տաուերսի հետ։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1957 թվականին՝ երեկույթում, երբ նրա կնքահայրը՝ Ջեիմս Մակխիուն, ծանոթացրել է նրանց։ Այդ ժամանակ յուրաքանչյուրը ունեցել է երկու երեխա՝ նախկին ամուսնությունից։ Գևինի ավագ աղջիկը (Սեսիլի Էվանսի հետ ամուսնությունից), Քրիստինան, գնացել է իր հետքերով և դարձել է դերասնուհի։
Մահացել է 86 տարեկանում՝ թոքաբորիբի բարդությունից, իր տանը՝ Կալիֆոռնիայում՝ Բևերլի Հիլլզում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.