From Wikipedia, the free encyclopedia
Փոխգնդապետ Ջոն Բայ, անգլ.՝ John By (օգոստոսի 7, 1779, Լամբեթ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 1, 1836, Frant, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի ռազմային ինժեներ, որի գլխավոր նվաճումը եղել է Րիդոյի ջրանցքը։ Այդ ջրանցքի կողքին կառուցվել է Բայտայուն քաղաքը, իսկ հետագայում Օտավա անվան տակ դարձել է Կանադայի մայրաքաղաքը[1]։ Նա նաև հայտնի է Գնդապետ Բայ մականունով։
Ջոն Բայ | |
---|---|
օգոստոսի 7, 1779 - փետրվարի 1, 1836 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Լամբեթ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահվան վայր | Frant, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Զորատեսակ | Բրիտանական բանակ |
Կոչում | գնդապետ և փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Նապոլեական պատերազմներ |
Կրթություն | Թագավորական ռազմական ակադեմիա |
Ծնվել է 1779 թվականին Լամբետ քաղաքում (հիմա Լոնդոնի տեղամասերից է)։ Սովորել է Թագավորական ռազմային ակադեմիայում, որը գտնվում է Վուլվիչ քաղաքում։ 1799 թվականի օգոստոսի 1-ին ստացել է սպային կոչում թագավորական հրետանիում, բայց այդ նույն թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվել է ինժեներական բանակ։ 1802 թվականին տեղափոխվել է Կանադա, որտեղ մասնակցել է Քվեբեկ քաղաքի շինարարությանը և Սուրբ Լարվենտիա գետի բարելավմանը։ Նապոլեական պատերազմի տարիներին վերադարձել է Եվրոպա, որտեղ 1811-1815-ական թվականներին ծառայել է Վելինգտոնի մոտ։
Պատմերազմների վերջանալուց հետո հեռացել է պաշտոնից, բայց 1826 թվականին, լինելով շատ լավ ինժեներ, ուղարկվել է Կանադա, որպեսզի կառավարի Րիդո ջրանցքի կառուցումը։ Քանի որ ջրանցքի սկիզբը գտնվում էր մարդկանց կողմից չուսումնասիրված տարածքում՝ Օտավա գետի ափի մոտ, նրա առաջին խնդիրն այն էր, որ նա պետք է այդ տարածքը հասանելի դարձներ իր աշխատակիցների համար։ Քաղաքը անվանեցին Բայտայուն նրա անվան օրոք, իսկ հետագայում անվանափոխվեց Օտավա, և դարձավ Կանադայի մայրաքաղաք։
Րիդոյի ջրանցքից բացի, 1828 թվականին Բայը նախագծել է Դաշինքի կամուրջը, որը միացնում էր Բայտաունը լքված Րայտասուն բնակավայրի (հետագայում Հալլ սեկտորի Գատինո քաղաք) հետ, որը նախագծել էր Ֆիլեմոն Րայտը։ Հիմա այդ կամրջի տեղում գտնվում է Շոդյերի կամուրջը։
Ջրանցքի կառուցումը ավարտվել է կառուցումը սկսելուց 6 տարի անց և համարվել է իր ժամանակի ինժեներական ձեռքբերումը։ Սակայն Բային նորից կանչում են Լոնդոն անհիմն մեղադրանքով։ Պառլամենային հետազոտությունը ամբողջությամբ արդարացրեց Բային, սակայն նրա ռեպուտացիան խարխլված էր, և Բայի աշխատանքը ջրանցքի հետ կապված պաշտոնապես չընդունվեց[2]։ Բայը մահացել է 1836 թվականին և թաղվել է Արևելյան Սուսեկսի Ֆրենտ գյուղում, որը գտնվում էր Անգլիայի հարավ-արևելքում։
Օգոստոսի առաջին երկուշաբթին նշվում է Օտավա քաղաքում որպես Գնդապետ Բայի օր։ Այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր է քաղաքում։
Ջոն Բայի օրոք անվանվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.