1880-1885 թթ․ և 1886 թ․ եղել է Ուլիամ Գլադստոնի կառավարության մեջ։ 1886 թ․ հանդես է եկել Իռլանդիային ինքնավարություն տալու ծրագրի դեմ, որը հանգեցրել է լիբերալ կուսակցության պառակտմանը և լիբերալ-յունիոնիստների առաջացմանը Չեմբեռլենի ղեկավարությամբ։
1895-1903 թվականներին եղել է գաղութների մինիստր պահպանողական կառավարություններում։ 1899-1902 թվականներին անգլո-բուրարական պատերազմի ժամանակ եղել է անգլիական զավթողական քաղաքականության գլխավոր խրախուսողներից։ Հիվանդության պատճառով 1906 թ․ հեռացել է քաղաքական գործունեությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 712)։