Ջոաննա Հոֆման
From Wikipedia, the free encyclopedia
Ջոաննա Կարինե Հոֆման (անգլ.՝ Joanna Karine Hoffman, հուլիսի 27, 1955(1955-07-27), Լեհաստան[1]), հայկական արմատներով լեհաամերիկյան մարքեթինգային ղեկավար, Էփլ Մակինտոշ և NeXT թիմերի առաջին անդամներից[2][3]։ Այն ժամանակ, երբ նա սկսել է աշխատել Apple Computer-ում, Mac-ը «դեռ հետազոտական ծրագիր էր»[4]։ Նրա պաշտոնը «Մակինտոշի նախագծի առաջին մեկուկես տարվա ողջ մարքեթինգային թիմն էր»[4][5], որը ներառում էր արտադրանքի մարքեթինգային համագործակցությունը հենց Mac-ի արտադրանքի դիզայնի ուղղությամբ։ Նա նաև գրել է «Մակինտոշի օգտատիրոջ միջերեսի ուղեցույցի առաջին նախագիծը»[4]։ Ի վերջո Հոֆմանը ղեկավարել է Mac-ը Եվրոպայում և Ասիայում ներկայացրած միջազգային մարքեթինգային թիմը[4]։
Արագ փաստեր Ջոաննա Հոֆման, Ծնվել է ...
Ջոաննա Հոֆման | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1955(1955-07-27) (68 տարեկան) |
Ծննդավայր | Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ և տնօրեն |
Աշխատավայր | Էփլ և Sherpa |
Ամուսին | Ալեն Ռոսման |
Ծնողներ | հայր՝ Եժի Հոֆման |
Փակել