Ջոան Վուդվարդ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Վուդվարդ (անգլ.՝ Joanne Woodward, փետրվարի 27, 1930(1930-02-27)[3][4][5][…], Thomasville, Ջորջիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի, Օսկարի դափնեկիր լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է ընդհանուր թվով մոտ 30 կինոմրցանակ, որոնց թվում 2 Ոսկե Գլոբուս, 2 Էմմի, 1 BAFTA, Կաննի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։
Արագ փաստեր Ջոան Վուդվարդ, Հասակը ...
Փակել
1958 թվականին ամուսնացել է Հոլիվուդյան ճանաչված դերասան Փոլ Նյումանի հետ և ապրել նրա հետ մինչև Նյումանի մահը՝ 2008 թ.։ Հոլիվուդյան փառքի ծառուղում 1960 թ. առաջին անգամ նրա պատվին է բացվել աստղ։ Մայրը նրան կոչել է Ջոան ի պատիվ Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Ջոան Քրոուֆորդի[7]։
Խաղացել է մոտ 70 ֆիլմում։