Ջերբա (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ջերբա (արաբ․՝ جربة, լատին․՝ Meninx), կղզի միջերկրական ծովում, գտնվում է Գաբես ծովածոցի հարավային մասում։ Աֆրիկայի Միջերկրական ծովի ափին գտնվող ամենամեծ կղզին է, տարածքը 514 կմ2։ Պատկանում է Թունիս պետությանը։ Ներկայումս մայրցամաքի հետ կապված է հողաթմբով։
Ջերբա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Թունիս |
Վարչատարածքային միավոր | Medenine Governorate? |
Երկարություն | 27 կմ |
Լայնություն | 26 կմ |
Մակերես | 514 կմ² |
Բնակչություն | 175 820 մարդ (սեպտեմբերի 21, 2018) |
Կղզու մակերեսը հարթ է։ Ջրի աղբյուրը արտեզյան հորերն են։
2004 թվականի տվյալներով կղզու բնակչությունը 139 517[1] մարդ, որից մոտ 65 հազարը Հումտ Սուկ քաղաքում և 50 հազարից մի փոքր ավել Միդուն քաղաքում։ Ներկայումս կղզում ապրում են հիմնականում արաբները և բերբերները, երկար դարեր գոյություն ունեցող մեծ հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Ֆրանսիա և Իսրայել 20-րդ դարի երկրորդ կեսին (2017-ին հրեաների թիվը կազմում էր մոտ 1000 մարդ[2])։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին սինագոգներից մեկը ՝ Էլ Գրիբան։ Հարավային շրջաններում ապրում են բերբերները, որոնք խոսում են Ջերբայի լեզվով։
Աճեցվում են սև ձիթապտուղ, խուրմա և թուզ։ Բացի գյուղատնտեսությունից, բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ, ինչպես նաև սպունգերի որսով։
Զարգացած է զբոսաշրջությունը (կան բազմաթիվ հյուրանոցներ և զբոսաշրջային երթուղիներ)։ Կա միջազգային օդանավակայան։
Էրրիեզ գյուղում 2014 թվականին տեղի է ունեցել Ջերբահուդի սթրիթ արտ համաշխարհային արշավը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.