From Wikipedia, the free encyclopedia
Ջենա Նոել Աշկովից (անգլ.՝ Jenna Noelle Ushkowitz, կորեերեն՝ 제나 우슈코비츠 ապրիլի 28, 1986[1][2][2][…], Սեուլ, Հարավային Կորեա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։
Ջենա Աշկովից | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1986[1][2][2][…] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Holy Trinity Diocesan High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հարավային Կորեա |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
springawakening.com | |
Աշկովիցը ծնվել է Սեուլ քաղաքում։ Երեք ամսականում նրան որդեգրել են լեհ-իտալական և իռլանդա-անգլիական ծագում ունեցող ամերիկացիներ[5][6]։ Նա մեծացել է Նյու Յորքում։ Ջենան դաստիարակվել է որպես կաթոլիկ (ազգանունը նրան է փոխանցվել հայրական գծով խորթ պապիկից, որն ուներ լեհ-հրեկան ծագում)[7][8] և հաճախել է Parkway Elementary School, Holy Trinity Diocesan High School կաթոլիկ դպրոցներ, որոնք հայտնի էին ուժեղ թատերական կրթությամբ[9][10]։
Ջենա Աշկովիցը իր կարիերան սկսել է երեք տարեկանում՝ մասնակցելով «Սեզամ փողոցը» ծրագրին։ Նա ակտիվորեն աշխատել է թատերական բեմերում, խաղացել է այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են «Թշվառներ», «Թագավորը և ես», «Լարամիի նախագիծը»[11] և «Գարնանային զարթոնք»։ 2009-2015 թվականներին դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Glee» հայտնի երաժշտական հեռուստասերիալում խաղացած Թինա Կոեն Չանգի դերով[11]։ 2019 թվականին «Glee»-ի գործընկեր Քևին Մակհեյլի հետ դարձել է PodcastOne պլատֆորմում «Showmance» փոդքասթի հաղորդավարը[12][13]։
Ջենան հանդիպել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղ Մայքլ Տրևինոյի հետ, սակայն 2014 թվականի մայիսին զույգը բաժանվել է։
Բացի «Kindred Foundation»-ում իր աշխատանքներից, նա կողմ է հանդես եկել բազմաթիվ այլ բաների համար։ 2012 թվականին նա «Glee»-ի երգչախմբի գործընկեր Քևին Մակհեյլի հետ NoH8 կամպանիայի շրջանակներում աջակցել է «Առաջարկություն 8»-ի չեղարկմանը, որն ավելի վաղ արգելել էր նույնասեռերի ամուսնությունն Կալիֆոռնիա նահանգում[14]։ Աշկովիչը աշխատել է նաև «NYCLASS» (կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպություն) և «Oceana» (օվկիանոսների պաշպանության համար պայքարող կազմակերպություն) հետ։ 2015 թվականի ամռանը նա «Oceana»-ից մեկնել է շրջագայության դեպի Նորմանդյան կղզիներ, որպեսզի բարձրացնի ուտելի ձկների չափից շատ ձկնորսության իրազեկությունը, որն ազդում էր նրանց գոյատևման վրա[15]։ Նույն թվականին նա անցկացրել է «Nautica Oceana Beach House 2015» միջոցառումը։ Նա նաև ջանք է գործադրել Կալիֆոռնիայում ծովառյուծների պոպուլյացիայի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ, որը ևս տեղի է ունենում ուտելի ձկների չափազանց մեծ որսի պատճառով[15][16]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ս | Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը | The Suite Life of Zack & Cody | ջութակահարուհի |
2009-2015 | ս | Glee | Glee | Թինա Կոեն Չանգ |
2011 | դ | Glee։ 3D կենդանի համերգ | Glee: The 3D Concert Movie | Թինա Կոեն Չանգ |
2017 | ֆ | Դեղին տենդ | Yellow Fever | Ասյա Բրեդֆորդ |
2017 | ֆ | Կրկին ողջույն | Hello Again | Մերի |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Gold Derby | Լավագույն դերասանական կազմ | Glee | Առաջադրված |
2010 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Glee | Հաղթանակ |
2011 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Glee | Առաջադրված |
2012 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Glee | Առաջադրված |
2013 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Glee | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.