![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Jason_Momoa_Supercon_2014.jpg/640px-Jason_Momoa_Supercon_2014.jpg&w=640&q=50)
Ջեյսոն Մոմոա
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ջեյսոն Նամակեա Մոմոա (անգլ.՝ Joseph Jason Namakaeha Momoa, օգոստոսի 1, 1979(1979-08-01), Հոնոլուլու, ԱՄՆ), առավել հայտնի որպես՝ Ջեյսոն Մոմոա, ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ջեյսոն Մոմոա Jason Momoa | |
---|---|
![]() Մոման «Florida Supercon» իրադարձության ժամանակ | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | բուդդիստ[1] |
Կրթություն | Norwalk High School? և Des Moines Area Community College? |
Երկեր | Արդարության լիգա[1], Ակվամեն և Գահերի խաղ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, մոդել և ռեժիսոր |
Ամուսին | Լիզա Բոնետ (2007-այժմ) |
Երեխաներ | 2 |
Կայք | jasonmomoa.com |
![]() |
Առավելապես հայտնի է այնպիսի հեռուստատեսային դերերի համար, ինչպիսիք են Ռոնոն Դեքսին (2005-2009) «Աստղային դարպասներ» ռազմական գիտաֆանտաստիկ սերիալում (2004-2009), Խալ Դրոգոն HBO-ի «Գահերի Խաղ» ֆենտեզի հեռուստասերիալում (2011-2012) և Ֆիլիպ Կոպուսը՝ «SundanceTV»-ի «Կարմիր ճանապարհ» դրամատիկական սերիալում (2014-2015)։
Մոմոայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Բարբարոս Կոնանը» (2011), որտեղ մարմնավորել է գլխավոր կերպարին, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» (2016) այլն[2][3]։
Առաջին պրոդյուսերական և սցենարիստական աշխատանքը կատարել է «Պալոմա տանող ճանապարհ» ֆիլմում, որտեղ նաև մարմնավորել է գլխավոր հերոսին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 11-ին։