բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ֆրեյն (անգլ.՝ James Frain; մարտի 14, 1968[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Ջեյմս Ֆրեյն անգլ.՝ James Frain | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2], Արևելյան Անգլիայի համալսարան, Hockerill Anglo-European College? և Joyce Frankland Academy, Newport? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Marta Cunningham? |
Ջեյմս Ֆրեյնը ծնվել է 1968 թվականի մարտի 14-ին։ Ջեյմսը եղել է ութ երեխաներից ավագը։ Նրա հայրը եղել է բորսայի բրոքեր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[3]։
Ֆրեյնը կրթություն է ստացել Նյուպորտի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո՝ Ֆրեյնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դերասանական վարպետություն է սովորել Բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցում։ Սովորելով վերջին կուրսում՝ նկարահանվել է Ռիչարդ Աթենբորոյում «Ստվերների երկիր» ֆիլմում։ Այդ դերը եղել է նրա առաջնախաղը մեծ կինոյում[4]։ Այնուհետև նա նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից ամենահայտնին եղել է «Արևային լույսի համը» (1999) ֆիլմում։ Գուստավ Զոննենշայնի դերի համար նա նոմինացվել է «Ջինի» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[5]։
Ջեյմս Ֆրեյնը պարբերաբար հայտնվում է նաև թատրոնի բեմում։ Նա մասնակցել է Շեքսպիրի թագավորական ընկերության, Ռոյալ քորթի, ինչպես նաև Վեսթ Էնդի և Բրոդվեյի ներկայացումներում։ 2008 թվականին արժանացել է «Drama Desk Award» թատերական մրցանակի՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Մրցանակը ստացել է Պինթեր Հարոլդի «The Homecoming» պիեսում մարմնավորած դերի համար[6]։
2004 թվականին Ֆրեյնը ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Մարթա Քաննինգեմի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.