From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Լյուիս Քրաֆթ (անգլ.՝ James Lewis Kraft, դեկտեմբերի 11, 1874[1], Stevensville, Fort Erie, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա - փետրվարի 16, 1953[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի ձեռնարկատեր և գյուտարար, Kraft Foods Inc.-ի հիմնադիրը։ Քրաֆթը Միացյալ Նահանգներ ներգաղթել է Կանադայից 1902 թվականին։ Մշակել է պանրի պաստերիզացման արտոնագրման գործընթաց, որը թույլ է տվել այն առաքել երկար հեռավորությունների վրա։ Ի շնորհիվ այս հայտանգործման Քրաֆէը դարձել է առաջինը ում վիճակվել է արտոնագրել հալած պանիրը։
Ջեյմս Քրաֆթ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1874[1] |
Ծննդավայր | Stevensville, Fort Erie, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | փետրվարի 16, 1953[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Memorial Park Cemetery[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
James Lewis Kraft Վիքիպահեստում |
Ջ. Լ. Քրաֆթը[3] ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 11-ին, Սթիվենսվիլի մոտ, Օնտարիո, Կանադա, որը գտնվում է Ֆորտ Էրիից հյուսիս։ Ծագում էր մենոնիտ[4]ծնողներից՝ Միներվա Ալիս նե Թրիփից (1848–1933) և Ջորջ Ֆրանկլին Կրաֆտից (1842–1914),ով գերմանացի ֆերմեր էր[5]։ Նա ընտանիքում տասնմեկ երեխաներից երկրորդն էր։ Կրաֆթը կրթություն է ստացել Սթիվենսվիլի շրջանում (S.S. No. 9) և աշխատել մոտակայքում գտնվող Ֆորթ Էրիում[6] Ferguson's General խանութում 1901-1902 թվականներին[7]։
Ըստ Քրաֆթի Ուիլի անունով եղբոր դստեր՝ Ռութ Քրաֆթ Անդերսոնի՝ անունը իսկապես ի սկզբանե գրված էր երկու f-ով, բայց Քրաֆթը որոշեց հեռացնել մեկ ֆ, երբ սկսեց իր ընկերության գործունեությունը[8]։
Քրաֆթը ներգաղթել է Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, 1902 թվականին՝ ստանձնելով Շեֆորդի Պանրի ընկերության ( Shefford Cheese Company-ի) քարտուղարի և գանձապահի պաշտոնը[9]։ Չիկագոյում հոգսերի մեջ խրված լինելով՝ Քրաֆթն օգտագործեց իր մնացած 65 դոլար կապիտալը՝ ձի և վագոն վարձելու համար և հիմնեց իր սեփական բիզնեսը[10]՝ պանիրը մեծածախ գներով գնելով և վաճառելով տեղի նպարավաճառներին[11]։
Մեկ տարի անց նա գրել է ընկերոջը.
«Ես հիմա համեմատաբար մեծ բիզնես չունեմ, բայց ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել, և հինգ տարուց պակաս ժամանակում ակնկալում եմ ունենալ լավագույն պանրի մեծածախ բիզնեսներից մեկը այս քաղաքում»[6]։ 1907 թվականին նրա բիզնեսը դժվարությունների առաջ է կանգնում, ըստ ավանդության՝ Քրաֆթը որոշում է «Աստծուն գործընկեր դարձնել» իր բիզնեսում։ Հաջորդ տարիների ընթացքում բիզնեսը բարելավվեց։ Նա իր եղբայրներին՝ Չարլզ Հերբերտին, Ֆրեդերիկին, Նորմանին և Ջոն Հենրիին ներգրավեց բիզնեսի մեջ[6]։
1914 թվականին J. L. Kraft & Bros. ընկերությունը, որը հետագայում դարձավ Kraft Foods Inc. բացեց իր առաջին պանրի արտադրությունը Իլինոյս նահանգի Սթոքթոն քաղաքում[12]։ Քրաֆթը մշակել է պանրի պաստերիզացման գործընթաց, որպեսզի այն չկարոցնի իր թարմությունը և հնարավոր լինի առաքել երկար հեռավորությունների վրա[6]։ Վերջինիս գյուտը արտոնագրվել է 1916 թվականին։ Ընկերությունն արագ աճեց՝ 1919թ.-ին՝ ընդլայնվելով Կանադայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քրաֆթի բիզնեսն մեծ աճ արձանագրեց, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշեց զինված ուժերին սննունդի հետ նաև պանիր տրամադրել։
Քրաֆթը եղել է ընկերության նախագահ 1909 թվականից մինչև իր մահը՝ 1953 թվականը։ Տարիների ընթացքում Քրաֆթը ներկայացրեց բազմաթիվ նորարարական ապրանքներ և օգտագործեց առաջադեմ շուկայավարման մեթոդներ՝ իր ընկերությունը դարձնելով Հյուսիսային Ամերիկայի սննդի առաջատար արտադրողներից մեկը։ Ընկերությունը ներկայացրել է իր Հրաշք մտրակը (Miracle Whip)1933 թվականին Century of Progress համաշխարհային ցուցահանդեսում[13]։
Քրաֆթը նաև մեկ այլ սիրողական զբաղմունք ուներ։ Վերջինս սիրում էր զարդեր պատրաստել[14]։ Նա վերցնում էր չհղկված նեֆրիտ, որը մշակում էր, ձևավորում, փայլեցնում և դնում էր մատանու ակի վրա։ Այնուհետև այդ մատանիները որպես պարգևներ տրվում էր իր ընկերության լավագույն աշխատակիցներին։ Քրաֆթը նույնիսկ գիրք է գրել ոսկերչական իրերի մասին, որը կոչվել է Adventure in Jade: Վերջինս ուներ նեֆրիտի հանքեր Ալյասկայում և Կալիֆորնիայում։ Նա մասնակցում էր Չիկագոյի Հյուսիսային Շոր բապտիստական եկեղեցու հավաքներին[14], ինչպես նաև երիտասարդների կրոնական կրթության ստանալու ուժեղ ջատագով էր[15]։
1920-ականների կեսերին Քրաֆթը սկսեց գոլֆի և թենիսի նորաձև առողջարանային համայնք ստեղծել ծրագիրը Ֆլորիդայի Ուելսում, Կարլ և Բերթա Հինշոուների հետ միասին։ 1929 թվականի հոկտեմբերին ֆոնդային բորսայի արժթղթերի անկումից հետո Քրաֆթի համագործակցությունը դադարեց։ Chalet Suzanne-ը բացվել է 1931 թվականին՝ Մեծ Տնտեսական ճգնաժամի ամենավատ տարում, և այն ժամանակվանից կառավարվում է Հինշոու ընտանիքի հաջորդ սերունդների կողմից։ Չնայած Քրաֆթը դուրս էր եկել համալիրի կառուցապատողների շարքից,բայց 1920-ականների դարաշրջանի «Իսպանական վերածննդի տունը» գույքում շարունակում է կոչվել Քրաֆթի տուն (Kraft House:)
1926 թվականին Kraft Foods-ը բացել է արտադրական գործարան Անտիգոյում[16], Վիսկոնսին[17]։ Այն ժամանակ կար գնացքի երթուղի, որն անցնում էր հյուսիսային անտառներից դեպի Չիկագո, ինչը հեշտացնում էր ինչպես արդյունաբերական բեռնափոխադրումները, այնպես էլ ուղևորատար տրանսպորտային հաղորդակցությունը։ Անտիոհգոն Քրաֆթին հիշեցրեց իր մանկության տունը՝ ծառերը, լճերը, վայրի բնությունը, որ նա որոշեց հող գնել։ Այս որոշմանը հետևում է ընդարձակ կալվածք կառուցելը և այնտեղ իր ամառներն անցկացնելը կնոջ՝ Փոլինի, ընտանիքի և ընկերների հետ։ Kraft Foods-ը կառուցվել է Mashkinosiew լճի եզրին, Անտիգո քաղաքի կենտրոնից ընդամենը 20 մղոն հյուսիս։
Քրաֆթը Orange Crush ընկերության հիմնադիր և նախագահ Քի Ջեյ Հաուելի մտերիմ ընկերն էր[18]։ Հաուելը, նրա կինը և դուստրը՝ Էննի Ջոն, ամեն ամառ անցկացնում էին Կրաֆթվուդում 1927 թվականից մինչև առնվազն 1934 թվականը։
Ջ. Լ. Քրաֆթը և նրա կինը՝ Փոլինը, ունեին մեկ դուստր՝ Էդիթը (մոտ 1916–2012): Քրաֆթի տունը, որը կառուցվել է 1930 թվականին ճարտարապետ Աբրահամ Էփշտեյնի կողմից, գտնվում է Իլինոյս նահանգի Վիլմետ քաղաքի Քենթերբերի Քորթ 17 հասցեում։ Քրաֆթն ընտանիքի անդամներից ոմանք դեռ ողջ են և ապրում են Իլինոյսում և Օնտարիոյի Ֆորտ Էրիում[7]:Քրաֆթի մի քանի եղբայրներ, այդ թվում՝ Չարլզ Հերբերտը, Ֆրեդերիկը, Նորմանն ու Ջոն Հենրին, եղել են Kraft Foods-ի ղեկավարներ[11]։
Կրաֆթ ընտանիքի ֆերման գտնվում է Բոուեն Ռոուդում Սթիվենսվիլ, Օնտարիո շրջանում, դեռ գոյություն ունի, քանի որ տարածքը մնացել է գյուղատնտեսական արտադրական տարածք։
Քրաֆթը մահացել է 1953 թվականի փետրվարի 16-ին Չիկագոյի Ուեսլի Մեմորիալ հիվանդանոցում։ Նա թաղված է Իլինոյս նահանգի Սկոկի քաղաքի Մեմորիալ պարկի գերեզմանատանը[19]։
Կրաֆթը ծնվել է Ֆորտ Էրիի 3347 Բոուեն Ռոուդի փողոցի տանը. որը հայտնի է որպես Kraft House, այն կառուցվել է Ֆրենսիս Կրաֆթի կողմից մշակված հողի վրա, ով հողը վաճառել է Քրաֆթի հորը՝ Ջորջ Քրաֆթին[20][21]։ Ֆորտ Էրիում կան մի քանի վայրեր, որոնք կրում են Քրաֆթ անունը, բայց ոչ մեկը չի գտնվում Սթիվենսվիլի մոտ, որտեղ ապրում էր Քրաֆթը:Քրաֆթ՝ տարածք Ֆորտ Էրիի հարավ-արևմտյան ծայրում՝ Էրի լճի ափերի երկայնքով Կրաֆթ Դրեյն- կարճ միացնող ջրանցք, որը գտնվում է Քրաֆտում և հոսում է Էրի լիճ՝ Քրեսենթ Քրիք լողափից արևելք։ Kraft Lane և Kraft Road՝ երկու ճանապարհներ, որոնք գտնվում են Քրաֆթի տիրույթների սահմաններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.