From Wikipedia, the free encyclopedia
Չադվիկ Զեյմս (James Chadwick, հոկտեմբերի 20, 1891[1][2][3][…], Bollington, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 24, 1974[5][1][2][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1927)։
էռնեստ Ռեզերֆորդի աշակերտը։ Ավարտել է Մանչեստրի և Քեմբրիջի համալսարանները։ 1923-1935 թվականներին դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, եղել Կավենդիշի լաբորատորիայի տնօրենի տեղակալ։ 1935-1948 թվականներին՝ Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր, 1948 թվականից՝ Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քիզ կոլեջի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են ռադիոակտիվությանը, ատոմային միջուկի ֆիզիկային։ 1920 թվականին փորձով հաստատել է, որ միջուկի լիցքը հավասար է տարրի կարգաթվին։ Ուսումնասիրել է (Ռեզերֆորդի հետ) տարրերի արհեստական Փոխակերպումը a-մասնիկների ազդեցությամբ։ Չադվիկի ամենամեծ վաստակը նեյտրոնի հայտնագործումն է (1932), որի համար արժանացել է նոբելյան մրցանակի (1935)։ 1934-1935 թվականներին, իր աշխատակից Մորիս Գոլդհաբերի հետ հետազոտել է դեյտրոնի ֆոտոդիսոցումը նեյտրոնի և պրոտոնի՝ 7 Քվանաների ազդեցությամբ։ 1943-1945 թվականներին գլխավորել է Լոս Ալամոսի լաբորատորիայում (ԱՄՆ) ատոմային ռումբի նախագծի վրա աշխատող անգլիացի գիտնականների խումբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.