Ջեյ Քոուլ
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմեյն Լամար Քոուլ (անգլ.՝ Jermaine Lamarr Cole), ամերիկյան հիփ հոփ կատարող և երաժշտական պրոդյուսեր, ավելի հայտնի է J. Cole մականվամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել դեբյուտային The Come Up միքսթեյփի թողարկումից հետո։ Այնուհետև աշխատելով Roc Nation ձայնագրման ընկերության հետ` թողարկում է երկու միքսթեյփ՝ The Warm Up և Friday Night Lights:
Ջեյ Քոուլ | |
---|---|
Բնօրինակ անուն | J. Cole |
Ի ծնե անուն | Ջերմեյն Լամար Քոուլ |
Նաև հայտնի է որպես | J. Cole, The Therapist, Hollywood Cole, Kill Edward և Cole World |
Ծնվել է | հունվարի 28, 1985 (39 տարեկան) ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 – մինչև այժմ |
Լեյբլ | Roc Nation, Columbia, Sony Music Entertainment, Dreamville Records |
Կրթություն | Terry Sanford High School? և Սենթ Ջոն համալսարանի համալսարան |
Կայք | jcolemusic.com, dreamvillain.net |
Ստորագրություն | |
J. Cole Վիքիպահեստում |
Քոուլի դեբյուտային ստուդիական Cole World: The Sideline Story ալբոմն առաջին անգամ ներկայացվել է Billboard 200 հիթ շքերթի առաջին հորիզոնականներում` արդյունքում ստանալով պլատինե սերտիֆիկատ[1]։ Կատարողի հաջորդ երկու նախագծերը՝ Born Sinner և 2014 Forest Hills Drive, երաժշտության քննադատների կողմից դրական արձագանքների են արժանացել և հետագայում երկու ալբոմներն ստացել են պլատինե սերտիֆիկատներ[2]։ Ավելին, Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է Best Rap Album («Լավագույն ռեփ ալբոմ») անվանակարգում, ինչպես նաև դարձել է վերջին 25 տարիների առաջին ռեփ ալբոմը, որը ստացել է պլատինե սերտիֆիկատ` առանց ալբոմում հյուրերի համար նախատեսված քառատների[3]։
Դրանից բացի, Քոուլն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ոչ միայն իր սեփական ստեղծագործությունների, այլև այլ կատարողների, օրինակ Քենդրիկ Լամարի և Ջանեթ Ջեքսոնի պրոդյուսերը։ Նաև նա Dreamville Records լեյբլի հիմնադիրն է[4]։ 2015 թվականի հունվարին կատարողը որոշում է միայնակ մայրերին անվճար տրամադրել այն տունը, որտեղ նա անց է կացրել իր մանկությունը[5]։
2016 թվականի դեկտեմբերի 9-ին Քոուլը թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը` 4 Your Eyez Only անունով, իսկ 2018 թվականի ապրիլի 20-ին ներկայացնում է իր 5-րդ ստուդիական KOD ալբոմը։