From Wikipedia, the free encyclopedia
Ջանել Մեիլանի Փերիշ (հոկտեմբերի 30, 1988, Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[1]), ամերիկյան դերասանուհի, պարուհի, երգչուհի և երգահան։ Հայտնի է իր Մոնա Վոնդերուալ դերով «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում։ Նա հայտնի է նաև 2007 թվականի «Բրատց» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Ջեյդին։ 2014 թվականին, Փերիշը մասնակցել է «Dancing with the Stars» հեռուստաշոուի 19–րդ եթերաշրջանին, գրավելով երրորդ տեղը։
Ջանել Փերիշ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[1] |
Կրթություն | Moanalua? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Փերիշը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 30–ին, Հավայի նահանգի Օահու կղզում։ Նրա հայրը ունի եվրոամերկյան ծագում, իսկ մայրը՝ չինական ծագում[2]։ Հաճախել է Մոանալուայի նախնական և ավագ դպրոցները։
Փերիշը առաջին անգամ համբավ ձեռք բերեց Հավայան կղզիներում, հաղթելով տեղական տաղանդների մրցույթներում։ Նա հետագայում, Հավայիում նկարահանվել է տարբեր թատրոնների ներկայացումներում, հատկապես հայտնի է Սքութ դերով «Ծաղրասարյակ սպանելը»–ում[3]։ Փերիշը ստացել է իր առաջին բեմից դուրս դերը 1999–ականների հեռուստասերիալ «Շատ հարուստ։ Դորիս Դյուքի գաղտնի կյանքը» մինիսերիալում կատարելով աննշան դեր։ Կարճ ժամանակ անց նա նկարահանվել է «Բեյվաչ» հեռուստասերիալի երկու սերիաներում, մարմնավորելով Հինա անունով մի երիտասարդ աղջկա։
Փերիշը մարմնավորել է Վանեսային «Օ՛Քիվիս» կարճատև սիթքոմ, ինչպես նաև նկարահանվել է շատ Disney–ի շոուներում և Disney channel–ի ֆիլմերում[4]։ Նկարահանվել է «Բրատց» ֆիլմում, մարմնավորելով Ջեյդին։ Նա նաև նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Հերոսները» հեռուստասերիալում[5]։
Փերիշը մարմնավորել է Մոնա Վոնդերուալին ABC Family հեռուստաաիլիքով հեռարձակվող «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որի հիմքն է ծառայել Սառա Շեփարդի գրքերի շարքը։ Մոնան նախիկնում եղել է ոչ հայտնի աղջիկ Ռոուզվուդում, ով փափագում էր լինել Էլիսոն ԴիԼաուրենտիսի խմբում, չնայած որ նրան միշտ ծաղրում էին։ Էլիսոնի անհետացումից հետո, Մոնան մտերմանում է Հանա Մերինի հետ։ Արդյունքում՝ երկուսով դառնում են հայտնի աշակերտներ դպրոցում։ Սակայն, Մոնան նախանձում էր Հանայի ընկերությունը մյուս խաբեբաների հետ, (Արիա, Սպենսեր և Էմիլի) որի հետևանքով էլ դիմում է կտրուկ քայլերի։ 2013 թվականի օգոստոսին, նա արժանացել է «Ընտրություն հեռուստատեսության չարագործ» մրցանակին Teen Choice Awards–ում[6]։
Վեց տարեկանում, Ջանելը մասնակցել և հաղթել է նահնգական երգի մրցույթում[7]։ Դերասանակ դասերի հաճախելու ընթացքում, Ջանելը շարունակել է իր վոկալի դասերը և սովորում դաշնամուր նվագել, ինչպես նաև հաճախել է պարի դասընթացների։ 2003 թվականի հունվարի 3–ին՝ 14 տարեկանում մասնակցել է «Star Search» հեռուստաշոուի ռիմեյքում, ներկայացնելով «On My Own» երգը։ Ժյուրիի անդամներն էին Նաոմի Ժուդը, Բեն Շտեինը, Քերլ Լեյֆերը և Ջեք Օսբուրնը։ Շտեինը մեկնաբանել է ասելով․ «շատ տաղանդ կա, սակայն բավարար չէ բարձր տեղ գրավելու համար», տալով նրան չորս աստղ, Օսբուրնի հետ միասին, ով նրա ներկայացումը անվանում էր պարզապես «լավ», տալով նրան չորս աստղ։ Լեիֆերը նշել է, որ նա ունի «բարձր Բրոդվայի ձայն», տալով նրան երեք աստղ։ Վերջում Ջուդը ասել է․ «Դու ունես ապագա երաժշտության մեջ, սակայն ունես մի քանի կատարելու գործեր», տալով նրան երկու աստղ։
2007 թվականին, Փերիշը միացել է Geffen Records–ին, որպեսզի ձայնագրի իր առաջին ալբոմը[8]։ Նրա սինգլը՝ «Rainy Day» («Անձրևոտ օր»), որը գրել է ինքը, երաժշտական տեսահոլովակի հետ միասին թողարկվել է 2007 թվականի հուլիսի 7–ին, և նաև դարձել է «Բրատց» ֆիլմի սաունդթրեքը։ Նա նկարահանվել է Պրիմա Ջեյի «Rockstar» («Ռոքսթար») երգի տեսահոլովակում, որը նույնպես սաունդթրեք է։ Նա նաև նկարահանվել է «NLT» խմբի «She Said, I Said» («Նա ասաց, ես ասացի») երգի տեսահոլովակում։ Նա նաև կատարել է երգի բեքվոկալը[9]։ Փերիշը կատարել է իր երաժշտական դեբյուտը «Բրատց» ֆիմում, իր «Rainy Day» էլեկտոփոփ երգով[10]։
2014 թվականի սեպտեմբերի 4–ին հայտարարվել է, որ Փերիշը լինելու այն հայտնիներից մեկը, ով մասնակցելու է Dancing with the Stars հեռուստաշոուի 19 եթերաշրջանին։ Նրա զույգն էր պրոֆեսիանալ պարող Վալենտին Չմերկովսկին։ Երրորդ շաբաթվա ժամանակ, զույգը դարձել է առաջին զույգը, ով վաստակեց կատարյալ գնահատակ իրենց Ջազ պարի համար։ Փերիշը և Չմերկովսկին հասան շոուի եզրափակիչ, սակայն այն ավարտեցին երրորդ հորիզոնականում, Սեդի Ռոբերթսոնից և Ալֆոնսո Ռիբեիրոից հետո, ովքեր զբաղեցրին առաջին և երկրորդ տեղերը[11]։
Շաբաթ # | Պար/երգ | Ժյուրիների միավոր | Արդյունք | |||
Ինաբա | Գուդման | Հոու | Տոնիոլի | |||
1 | Ջայվ — «Bang Bang» | 7 | 7 | 7 | 8 | Ապահով |
2 | Ֆոքսթրոտ — «Call Me Maybe» | 9 | 8 | 8 | 9 | Ապահով |
3 | Ջազ — «America» | 10 | 10 | 10 | 10 | Ապահով |
4 | Ռումբա — «How Will I Know» | 9 | 9 | 9 | 9 | Ապահով |
5 | Բարլեսքյու — «Mamma Knows Best» | 8 | 8 | 8 | 9 | Չկա ելույթի վերացում |
6 | Սամբա — «La Vida Es Un Carnaval» | 8 | 7 | 9 | 9 | Վերջինն է համարվելու անապահով |
7 | Վիեննական վալս — «Secret» Թիմային ազատ ոճային — «Black Widow» |
8 9 |
7 9 |
8 9 |
8 9 |
Ապահով |
8 | Քոնթեմփռոռի — «Everybody's Free (To Feel Good)» | 10 | 10 | 10 | 10 | Ապահով (Անձեռնմխելիություն) |
9 | Քուիքսթեփ — «Hey Boy! Hey Girl!» Եռյակ սալսա — «Morning Drums» |
9 10 |
10 9 |
10 10 |
9 10 |
Ապահով |
10 | Պասադոբլե — «Blame» Արգենտինյան տանգո — «Blame» (Ակուստիկ) |
10 9 |
10 9 |
10 10 |
10 10 |
Ապահով |
11 (Գիշեր մեկ) | Սամբա — «La Vida Es Un Carnaval» Ազատ ոճային — «I'm Gonna Be (500 Miles)» |
9 10 |
10 10 |
9 10 |
9 10 |
Ներքևից՝ երկու |
11 (Գիշեր երկու) | Ֆոքսթրոքս/Պասադոբլե — «Hideaway» | 10 | 10 | 10 | 10 | Երրորդ տեղ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Բրատց | Ջեյդ | Գլխավոր դեր |
2009 | Վառել այն | Լանա | |
Ապրիլյան անձրևներ | Վիքի | ||
2010 | Եռակի շուն | Սելիսի Գարբեր | |
2011 | Մեկ Քայ օր | Լեիլանի | |
4 հարսանիք պլանավորողները | Հոկու | ||
2012 | Ընդմիշտ Քալեսթ և Ջեսի | Սավանա | |
2013 | Այն գիշերների համար | Աուդրի | Կարճամենտրաժ ֆիլմ |
Ինչ–որ վատ բան | Ռոնի | Կարճամենտրաժ ֆիլմ | |
2015 | Կենցերտ | Լիզա Վագներ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Բեյվաչ | Հինա | 2 սերիա |
Շատ հարուստ։ Դորիս Դյուքի գաղտնի կյանքը | Տիտրերում նշված չէ | Հեռուստաֆիլմ | |
2000 | Գեփետո | Հեռուստաֆիլմ | |
2003 | Օ՛Քիվիս | Վանեսա | Սերիա։ «Երեկույթ» |
2004 | Բեռնի Մաք Շոուն | Լոռա | Սերիա։ «Լինել Բեռն Մաքը» |
2006 | Զոի 101 | Սառա | Սերիա։ "Արծաթե մուրճ հասարակություն" |
Օռանժ Քանթրի | Լեա | Սերիա։ «Ափսոս ամառ» | |
2007–2008 | Հերոսները | Մեյ | 4 սերիա |
2009 | Թրու Ջեքսոն | Կայլա | Սերիա։ "Փառքի ֆլիրտ" |
2010–ից | Հմայիչ խաբեբաները | Մոնա Վոնդերուալ/ Ա | Պարբերական դեր (1-2 եթերաշրջան), Հիմնական դեր (3 եթերաշրջանից), 75 սերիա |
2011 | Հավայի 5.0 | Ռեբեկա Ֆայն | Սերիա։ "Կապու" |
2014 | Գեղեցիկ մինչև մահ | Չելսի Ջոնս | Սերիա։ "Կենացներ և ծաղրանքներ"[12] |
Dancing with the Stars | Ինքն իրեն | Մասնակցել է 19–րդ եթերաշրջանին, Երրորդ տեղ | |
Ավագ դպրոցի պրոֆեսիա | Լոռեն Բրեյդի | Հեռուստաֆիլմ | |
2015 | Լոռայի առեղծվածները | Ջուլիան Հեվենմեյեր | Սերիա։ "Քլաբերի առեղծվածը" |
Տարի | Ֆիլմ | Երգ | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Բրաց | «Rainy Day» | Գրող/Կատարող |
2008 | Փարոս | «Won't Let You Go» | Գրող/Կատարող |
2009 | Ապրիլյան անձրևներ | «I Won't Cry» | Կատարող |
Էփլթաունի արքաները | «I'm Changing» | Կատարող | |
2010 | Եռակի շուն | «Rush» | Կատարող |
2014 | Հմայիչ խաբեբաները | Gravity | Քավեր |
2015 | Կոնցերտ | «Heart Made Of Stone» | Կատարող |
Կոնցերտ | «Senseless» | Կատարող | |
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Անվանում | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Ոսկե ազնվամորի | Վատագույն դերասանուհի | Բրաց | Առաջադրված |
2012 | Teen Choice Awards[13] | Ընտրություն հեռուստատեսային չարագործ | Հմայիչ խաբեբաները | Հաղթանակ |
2013 | Teen Choice Awards[14] | Ընտրություն հեռուստատեսային չարագործ | Հաղթանակ | |
2013 | TV Guide Awards | Սիրելի չարագործ | Առաջադրված | |
2014 | Teen Choice Awards | Ընտրություն հեռուստատեսային չարագործ | Առաջադրված | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.