Պրահայի ազգային պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Պրահայի ազգային պատկերասրահ (չեխ․՝ Národní galerie v Praze), Չեխիայի պետական պատկերասրահ, որտեղ հավաքված են չեխական կերպարվեստի և կիրառական արվեստի լավագույն նմուշները։
Պրահայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, research institution? և ազգային թանգարան |
Երկիր | Չեխիա[1] |
Տեղագրություն | Պրահա |
Կազմված է | Ցուցադրությունների պալատ, Կինսկիների ամրոց, Waldstein Riding School?, Անեժի մենաստան, Սալմովսկի ամրոց, Շվարցենբերգյան ամրոց և Շտենբերկի ամրոց |
Ղեկավարության նստավայր | Պրահա, Պրահա 1 |
Հիմնադրվել է | փետրվարի 5, 1796 |
Այցելուներ | 712 619 մարդ (2016) և 282 800 մարդ (2020)[2] |
Հավաքածուի չափս | 398 528[3], 399 621[3], 2670[3] և 3512[3] |
Կայք | ngprague.cz/en(անգլ.) և ngprague.cz(չեխ.) |
Ստեղծվել է 1949 թվականին՝ մի քանի պատկերասրահների միավորման արդյունքում։ Ազգային պատկերասրահի ցուցանմուշները տեղակայված են Պրահայի պատմական մի քանի կառույցներում, որոնցից ամենախոշորը Ցուցադրությունների պալատն է (չեխ․՝ Veletržní Palác):
Թանգարանի պատմությունը սկսվել է 1796 թվականի փետրվարի 5-ին[4], երբ չեխ արիստոկրատների և մտավորականների խումբը ստեղծեց բնակչության լուսավորման և արվեստին հաղորդակցելու հայրենասեր ընկերների միությունը։ Միությունը ձեռնամուխ եղավ ստեղծելու Արվեստների ակադեմիան և Պատկերասրահ, որը հասանելի կլինի բնակչությանը։ Վերջինիս հիմքի վրա էլ ստեղծվեց Պրահայի ազգային պատկերասրահը։
1949 թվականին չեխական կառավարության որոշմամբ ստեղծվեց Պրահայի ազգային պատկերասրահը։