From Wikipedia, the free encyclopedia
Վեբ պորտալը վեբ կայք է, որը մուտքի դուռ է հանդիսանում շատ ծառայությունների և աղբյուրների համար, ինչպես՝ էլեկտրոնային փոստ, քննարկումների ֆորում, հրատարակման տարածք, որոնման համակարգ, որոնք կենտրոնացված են որևէ բնագավառի կամ առանձին համայնքի վրա։ Օգտագործողները շատ հաճախ կարող են գրանցվել պորտալում, այնտեղ մուտք ունենալու համար և օգտվել առաջարկվող ծառայություններից՝ հատկապես աշխատանքային տարածքի անհատականացումը, որը կառուցվում է IHM տարրերի հիման վրա։ Պետք չէ շփոթել վեբ պորտալը համայնքային վեբ կայքի հետ։ Վերջինս նախատեսված է մուտք ապահովել նույն համակարգի տարբեր կայքեր (առևտրային ձեռնարկություն, հասարակական հաստատություն)։ Պորտալային կայքը հնարավոր է դարձնում ինտերնետ օգտագործողի մուտքը համայնքային կայք, որն ավելի շատ է համապատասխանում նրա սպասումներին[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Որպես համացանցային եզր բառը նշանակում է համացանցային կայք, որը գործում է որպես մի շարք այլ կայքերի ընդհանուր նախամուտք՝ տարբեր կայքերի մասին ամբողջական տեղեկություններ և WWW համաշխարհային ցանցով նավարկելու ծառայություններ մատուցելով կայքի այցելուներին։ Սովորաբար համացանցային պորտալները գործում են որպես տարբեր թեմատիկ, մասնագիտական ընդհանրություններ ունեցող ռեսուրսներ և ծառայություններ ամփոփող բազմաշերտ հանգույցներ, որոնց բովանդակությունը համապատասխանում է այցելուների ընդհանուր հետաքրքրություններին։ Ուստի պորտալները լինում են մասնագիտացված կամ թեմատիկ կամ ուղղահայաց (օրինակ https://www.youtube.com/ կայքը) և ընդհանուր կամ բազմաթեմատիկ, կամ հորիզոնական (օրինակ. http://www.Google.am կամ http://www.Yahoo.com կայքերը)։ Համարվում է, որ առաջին պորտալները ստեղծվել են 1998 թ.
Պորտալները հաճախ համայնքային կայքեր են, որոնք ընդգրկում են ինտերնետ օգտագործողներին հետաքրքրող ծառայությունների ամբողջություն։ Պորտալների հզորությունը կախված է իրենց շրջապատող համայնքից։ Ամենահայտնի պորտալների դեպքում, ինչպիսին է wanadoo-ն, համայնքը գրանցված է Wanadoo-ի (այժմ՝ Orange) կողմից մատակարարվող ինտերնետում. Free պորտալը նույնպես ունեցել է նույն զարգացումը։ Գրանցվածները, ինտերնետի տեղադրումից հետո, մուտք ունեին օպերատորի պորտալի մուտքի էջ։
Կան նաև պորտալների այլ տեսակներ, պորտալներ, որոնք ճանաչում են ձեռք բերել անվճար ծառայության միջոցով, օրինակ՝ Hotmail (անվճար էլ. փոստ), MSN (անվճար էլ. փոստ), Free պորտալը։ Որոշները (օրինակ՝ Neuf) կամովին կրճատել են իրենց էլ. հասցեների մուտքը, և հասանելի են միայն Neuf-ի գրանցվածների համար։ Բոլոր վեբ պորտալները կառուցված են ծառայությունների շուրջ՝ վեբ մուտք, անվճար էլ. փոստի հասցե, անվճար նոթատետր և հիմնականում մատակարարում են իրենց համայնքին հարմարեցված նյութեր։
Ընդհանրապես յուրաքանչյուր Ինտերնետ Մատակարար ունի իր ընդհանուր վեբ պորտալը՝
Վերը նշված ընդհանուր պորտալներից բացի թեմատիկ պորտալները մի քանի տարի է ինչ ի հայտ են եկել, օրինակ՝
Ձեռնարկությունում, վեբի օգտագործումների աճող թվի կառավարումը և գծագրային համակարգ հաստատելու դժվարությունը կարող են լուծվել պորտալի ստեղծման (այս դեպքում՝ ինտրանետ) միջոցով։ Պորտալի տեխնոլոգիան ստեղծում է՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.