Պոր դե Պե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պոր դե Պե (ֆր.՝ Port-de-Paix, հայիթ․ կրեոլ․՝ Pòdpè), քաղաք Հայիթիի հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսարևելյան դեպարտամենտում։
Բնակավայր | ||
---|---|---|
Պոր դե Պե | ||
![]() | ||
Երկիր | Հայիթի | |
Համայնք | Port-de-Paix Arrondissement? և Nord-Ouest? | |
Մակերես | 329,41 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 121 220 մարդ (2015) | |
| ||
Պոր դե Պեն հիմնվել է 1665 թվականին ֆրանսիացի ծովահենների կողմից, որոնք բրիտանացիների բախումների պատճառով ստիպված էին լքել Տորտու կղզին։ 1676 թվականից մինչև 1711 թվականն այստեղ տեղակայված էր ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի մայրաքաղաքը, որն արդյունքում տեղափոխվեց Քափ Հայիտեն։ 1679 թվականին Պոր դե Պեում բռնկվեց Աֆրիկայից բերված ստրուկների առաջին ապստամբությունը։ 1902 թվականի հրդեհի պատճառով քաղաքը գրեթե հիմնովին ավերվեց։
Քաղաքը գտնվում է Հյուսիսարևելյան դեպարտամենտի հյուսիսային հատվածում՝ Տորտու նեղուցի մերձափնյա շրջանում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 0 մետր է[1]։
2013 թվականի տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակ կազմում է 43 632 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի աճը՝ ըստ տարիների.
1971 | 1982 | 1990 | 1995 | 1997 | 2013 |
---|---|---|---|---|---|
14 494 | 15 540 | 21 828 | 25 453 | 27 100 | 43 632 |
Պոր դե Պե քաղաքում գործում է համանուն օդանավակայանը, որը Պորտ-օ-Պրենսից և Քափ Հայիտենից ընդունում է տեղի մշտական չվերթները։ Քաղաքը լաստանավով գետանցով կապված է Տորտու կղզու հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.