From Wikipedia, the free encyclopedia
Պոսեյդոնի եռաժանի կամ Նեպտունի եռաժանի, հունական աստված Պոսեյդոնի և հռոմեական աստված Նեպտունի ավանդական աստվածային անբաժան ատրիբուտ շատ հին պատկերներում։ Պոսեյդոնը եռաժանին ստացել է կիկլոպներից[1]` տիտաններին հաղթելու համար։
Պոսեյդոնի եռաժանի | |
---|---|
Տեսակ | առասպելական զենք, եռաժանի, attribute? և magic item? |
Հունական դիցաբանության մեջ Պոսեյդոնի եռյաժանին կռել են կիկլոպները՝ ըստ Կեղծ Ապոլոդորուսի Bibliotheke- ի[Ն 1]:
Պոսեյդոնը բազմաթիվ անգամ կիրառել է իր եռաժանին։ Նա իր եռաժանու միջոցով հարվածում է Ակրոպոլիսի բլրի քարին, որից առաջանում է ծովի աղի ջրով աղբյուր, ինչի արդյունքում իր և Աթենասի միջև մրցակցություն է առաջանում Ատտիկեի հովանավորը լինելու համար։ Երբ Պոսեյդոնը պարտվում է, նա իր հզորությունն ապացուցելու համար կրին օգտագործում է եռաժանին հողը չորացնելու համար, որպեսզի նրանք ջուր չունենան։ Ավելի ուշ աղբյուրը կոչվելու էր Էրեքթեիս[4][5]։
Կա ևս մի առասպել, որ Պոսեյդոնը (Նեպտունը) եռաժանիով գետնին հարվածելով ձի է առաջացրել, որպեսզի ամրապնդի իր պնդումը[6], սակայն հույն գրողների մոտ դա չկա[7]։ Էրեքթեոնում ամֆիպրոստիլ ժայռաքարի վրա ենթադրյալ եռաժանու փորագրության և ծովային աղի աղբյուրի ականատեսը աշխարհագրագետ Պաուսանիասն է եղել՝ Աթենք այցելելիս[Ն 2]
Ըստ մեկ այլ առասպելի` Պոսեյդոնն իր եռաժանու հարվածով ստեղծում է աղբյուր կամ աղբյուրներ՝ Ամիմոնեին պարգևատրելու համար նրա հետ հանդիպման համար[9]։ Մեկ այլ առասպելի տարբերակում Պոսեյդոնը օգտագործում է իր եռաժանին՝ վախեցնելու սատիրին, ով փորձում էր բռնաբարել դանայուհի Ամիմոնին այն բանից հետո, երբ վերջինս սխալմամբ խփել էր նրան որսորդական նիզակով[9]։
Գոյություն ունի նաև մի առասպել, որտեղ Պոսեյդոնն իր եռաժանիով դիպչում է Դելոս կղզուն՝ ամուր ամրացնելով այն ծովի հատակին[10]։ Մեկ այլ առասպել պատմում է, թե ինչպես Պոսեյդոնը, կատաղած լինելով Փոքր Այաքսի սրբապիղծ պահվածքից, օգտագործում է եռաժանին՝ ճեղքելու այն ժայռը, որից կառչել էր Այաքսը։
Ք.ա. 6-րդ դարի Պոսեյդոնիայի ամենահին մետաղադրամների վրա պատկերված է եռաժանի, որը Պոսեյդոնը բռնել է աջ ձեռքում, ինչպես Զևսի կայծակ։ Մոտ մ..թ.ա. 475 թվականի ատտիկյան կարմրապատկեր կիլիքս տեսակի հին հունական խեցեղենի վրա պատկերած է Պոսեյդոնը, որը սպանում է հսկա Պոլիբոտին իր եռաժանիով[11]։
Ըստ անհայտ առասպելաբանի Վատիկանի երկրորդ և երրորդ ձեռագրերում, Նեպտունի եռաժանին խորհրդանշում է ջրի երեք հատկությունները` հեղուկություն, պտղաբերություն և խմելու ունակություն[12]։
Հռոմեացի գիտնական Մաուրուս Սերվիուս Հոնորատուսը համարում է, որ Նեպտունի եռաժանին եռատամ է, քանի որ «ծովը համարվում է աշխարհի երրորդ կողմը, կամ քանի որ կան երեք տեսակի ջուր՝ ծովեր, առուներ և գետեր»[13]։
Ֆրիդրիխ Վիզելերի, Ի. Մ. Վ. Թիլյարդի[14] և մի քանի այլ հետազոտողների կարծիքն այն է, որ Պոսեյդոնի եռաժանին ձկան նիզակ է, որը բնորոշ է ափամերձ հույներին[15]։
Ըստ Ռոբերտ Գրեյվսի, այնուամենայնիվ, և՛ Պոսեյդոնի եռաժանին, և՛ Զևսի կայծակն ի սկզբանե սուրբ լաբրիսներ կամ պելեկիսներ (հին հունարեն՝ πέλεκυς - )` երկկողմ կացիններ են եղել, սակայն հետագայում տարբերվել են միմյանցից, երբ Պոսեյդոնը դարձավ ծովի աստված, մինչդեռ Զևսը հավակնում էր ամպրոպի աստված լինելու իրավունքին[16]։
Ըստ Հ. Բ. Վոլտերսնի Պոսեյդոնի եռաժանին սկիզբ է առել Զևսի լոտոսի գլխով արքայական գավազանից, ընդ որում Պոսեյդոնն իր ծովային առումով Զևս էր[17]։
Մեր օրերում Պոսեյդոնի եռաժանին տարբեր խորհրդանիշների մեջ է կիրառվում։
Եռաժանի կա Լիվերպուլի քաղաքային խորհրդի զինանշանի վրա, Հունաստանի ռազմածովային նավատորմի կնիքի վրա և «Դելտա Դելտա Դելտա» կանանց հաստատության տանիքի վրա։
Այն ԱՄՆ բանակում հաճախ հանդիպող մոտիվ է։ Օրինակ, առկա է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի տարբերանշանի վրա և ԱՄՆ Ջոն Ս. Մաքքեյն DDG-56 էսկադրային նավի կրծքանշանի վրա։ Ամերիկյան նավատորմի Trident բալիստիկ հրթիռների շարքն անվանվել է Նեպտունի եռաժանիի[21], ինչպես նաև «Նեպտունի եռաժանի» օպերացիայի պատվին։
Մեծ Բրիտանիայի անձնավորված խորհրդանիշը` Բրիտանիան, պատկերված է Պոսեյդոնի եռաժանին ձեռքին կնոջ կերպարով՝ որպես ծովային հզորության խորհրդանիշ։
- Բարբադոսի դրոշի վրա պատկերված է եռաժանի կոտրված ծայրով։ Այս դեպքում այն օգտագործված է որպես Բրիտանիայի եռաժանի, որը կոտրվել է` խորհրդանշելով Բրիտանիայի գաղութային կառավարման ավարտը։
- «Մազերատի» իտալական ավտոարտադրողի տարբերանշանը եռաժանի է, որը հիմնված է Բոլոնիա քաղաքի Նեպտուն շատրվան-արձանի եռաժանու վրա[22]։
Եռաժանին նաև բազմիցս է հայտնվում մշակույթի գեղարվեստական ժանրերում։ Պոսեյդոնի եռաժանու սեփականատերը Թրիտոն թագավորն է (Պոսեյդոնի որդին) Դիսնեյի 1989 թվականին նկարահանված «Փոքրիկ ջրահարսը» անիմացիոն ֆիլմում և դրա շարունակություններում և սփինն-օֆֆերում։
Պոսեյդոնի եռաժանին կախարդական արտեֆակտ է կործանարար ուժերով Մայքլ Լիվինգսթոնի 2015 թվականի «Երկնքի բեկորները» պատմական ֆանտաստիկ վեպում[23][24]։
Disney-ի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզը նաև անդրադարձել է Ջեք Ճնճղուկի արկածներին Պոսեյդոնի եռաժանու հետ Ջեք Ճնճղուկի արկածները մանկական գրքերի շարքի միջոցով, իսկ ավելի ուշ` Կարիբյան ծովի ծովահենները հինգ ֆիլմերում[25]։
ԱՄՆ Զ. Մաքքեյն DDG-56 էսկադրային ռազմանավի կրծքանշան | Հունաստանի ռազմածովային նավատորմի կնիք | ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության զորքերի տարբերանշան | Ազատ Իռլանդայի առաջին և ամենատարածված նամականիշներից մեկը, որը շրջանառության մեջ էր մինչև Իռլանդիայի անկախությունը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.