Պոջո ա Կայանո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պոջո ա Կայանո (Poggio a Caiano), քաղաք և համայնք Կենտրոնական Իտալիայում՝ Տոսկանա երկրամասի Պրատո պրովինցիայում։ Ընկած է գավառի վարչական կենտրոնից՝ Պրատո քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ, ծովի մակերևույթից 45 մետր միջին բարձրության վրա։ Զբաղեցնում է 6 կիլոմետր քառակուսի տարածք (համարվում է ամենափոքր տարածք ունեցող համայնքներից մեկը Իտալիայում)։ 2019 թվականի մայիսի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10 193[2]։ Այս քաղաքում է ծնվել բժիշկ, գինեգործ և զենքի առևտրական Ֆիլիպո Մացեյը ( 1730 – 1816), որ Թոմաս Ջեֆերսոնի մտերիմ ընկերն էր և Ամերիկայի Անկախության պատերազմի ժամանակ զենքի մատակարարումներով օգնել է վիրջինիացիներին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պոջո ա Կայանո | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Պրատո | ||||
Մակերես | 6 կմ² | ||||
ԲԾՄ | 45±1 մետր | ||||
Բնակչություն | ▼9863 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 055 | ||||
Փոստային դասիչ | 59016 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PO | ||||
Պաշտոնական կայք | comune.poggio-a-caiano.po.it | ||||
| |||||
Համայնքի տարածքում պահպանվել են մեծ թվով վիլլաներ, եկեղեցիներ և պատմա-ճարտարապետական այլ հուշարձաններ։
Պոջո ա Կայանոյի քույր քաղաքներն են[3][4]՝
Ամերիկյան Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքի հետ բարեկամական սերտ կապերը հաստատվել են ի պատիվ Ֆիլիպո Մացեյի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.