Баксан From Wikipedia, the free encyclopedia
«Poker Face» (հայերեն՝ անթափանց, անկիրք դեմք, արտասանվում է «պոկըֆեյս»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա դեբյուտային «The Fame» ալբոմից։ Երգը նրա «The Fame» ալբոմի երկրորդ սինգլն է, որը թողարկվել է 2008 թվականի վերջին, իսկ որոշ երկրներում՝ 2009 թվականի սկզբին։
«Poker Face» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայի սինգլը | ||||
«The Fame» ալբոմից | ||||
Թողարկված | 26 սեպտեմբերի, 2008 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում, 7" | |||
Ձայնագրված | Record Plant Studios (Հոլիվուդ, Կալիֆոռնիա) | |||
Ժանր | սինթփոփ | |||
Երգահան | Լեդի Գագա և RedOne | |||
Տևողություն | 3:58 | |||
Լեյբլ | Streamline, Kon Live, Cherrytree, Interscope | |||
Պրոդյուսեր | RedOne | |||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգի տեքստում երկիմաստ արտահայտություններով խոսվում է ազգականների միջև սեքսի և ազարտային խաղերի թեմայի մասին[1]։
Քննադատների մեծամասնությունը երգը դրական են գնահատել։ Երգը հասել է համաշխարհային հաջողությունների և երկար ժամանակ գլխավորել է հիթ-շքերթներ ավելի քան 20 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Կանադան և մի շարք եվրոպական երկրներ։ «Poker Face» երգը ներկայացվել է մի շարք անվանակարգերի Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ և ստացել է մրցանակ «Լավագույն պարային ստեղծագործություն» անվանակարգում[2]։ «Rolling Stone» ամսագիրը տեղադրել է երգը «2000-ականների առաջին տասնամյակի լավագույն 100 երգեր» ցանկի 96-րդ հորիզոնականում[3]։
«Poker Face»-ը գրել են RedOne-ը և Լեդի Գագան, իսկ պրոդյուսերն է եղել RedOne-ը[4]։ Գագան հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երգը գրվել է իր կողմից որպես փոփ-երաժշտություն և նվիրվում է նրա ռոք-ն-ռոլային ընկերներին։ Նա նաև ասել է, որ հիմնական մտքերը եղել են սեքսը և ազարտային խաղերը[5]։ Անգլիական «Daily Star» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Գագան նշել է, որ երգը «շատ երևույթների մասին։ Ես խաղում եմ փողի համար, բայց ես հանդիպել եմ շատ տղաների, որոնք իսկականից շատ են տարված սեքսով, խմիչքով և ազարտային խաղերով, և ես ուզում էի գրել երգ, որը դուր կգար իմ ընկերներին»[6]։ «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Գագային հարցրել են «bluffin' with my muffin» արտահայտության մասին երգում, նա ասել է, որ դա եղել է «վագինա» բառի փոխաբերությունը։ Նա բացատրել է, որ.
«Ակնհայտ է, որ „poker face“-ը իմ կատվիկին։ Ես վերցրել եմ այդ տողերը իմ գրած մի երգից, որն այդպես էլ չեմ հրապարակել, այն կոչվում է „Blueberry Kisses“: Այն աղջկա մասին է, որը երգում է իր տղամարդուն այն մասին, թե ինչքան ուժեղ է ուզում, որ նա „իջնի ներքև“, և ես ուղղակի վերցրել եմ տեքստը այդտեղից»[7]։
Նրա «The Fame Ball Tour» համերգային շրջագայության ժամանակ՝ Պալմ-Սփրինգլում 2009 թվականի ապրիլի 11-ին ելույթի ժամանակ, Գագան բացատրել է բազմությանը, որ կա այլ, ավելի ճիշտ բացատրություն «Poker Face» արտահայտության համար, որը օգտագործվել է երգում։ Երգի թաքնված իմաստը եղել է այն, որ ցույց տա այն բանի զգացողությունը, երբ դու տղամարդու հետ գտնվում ես անկողնում, այդ պահին երևակայելով աղջկա մասին և հետևաբար տղամարդը պետք է նրա «անկրիք դեմքից» հասկանա, թե ինչ է նրա մտքին[8]։
Կոմպոզիցիոն առումով «Poker Face» երգը ռիթմիկ դենս-փոփ ստեղծագործություն է, որը հաջորդում է Գագայի «Just Dance» սինգլի պարային տրամադրությանը։ Սակայն «Poker Face»-ը տարբերվում է «Just Dance»-ից (որի հիմքը էլեկտրոփոփ ոճն է) նրանով, որ ունի ավելի «խավար հնչողություն», հնչեղ վոկալը կրկներգում և փոփային հուք[9], բայց միաժամանակ միավորում է «Just Dance»-ի սինթեզատորային հնչողությունը և ավելի պարային-ուղղորդող բիթը, ինչպես հաջորդ «LoveGame» սինգլում[10]։ «Billboard»-ից Քերի մեյսոնի կարծիքով՝ ստեղծագործությունը «դուրս է քաշում մետրոյից ակումբային տեսարանը դեպի Նյու-Յորք, ուղիղ դեպի FM-դիապազոն՝ դրանով իսկ չկորցնելով իր համարձակությունը և հանդգնությունը»[11]։ Համաձայն հրապարակված «Musicnotes.com»-ի կողմից նոտային թերթերի՝ երգը ձայնագրված է միջին տեմպում, րոպեում 120 հարված, Ֆա-դիեզ-մինոր տոնայնությամբ։ Երգն սկսվում է էլեկտրոնիկ ակորդներից և հուքերից, որտեղ արտասանվում է «Mum-mum-mum-mah»: Ակորդների հերթականությունը հետևյալն է՝ G♯m–G♯m–E–F♯, իսկ հետո կրկներգում՝ G♯m–E–B–F♯[12]:
Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռեյ Քեյը Էնթոնի ՄԵնդլերի օգնությամբ[13]։ Նկարահանումները անցկացվել են bwin «PokerIsland» շքեղ վիլլայում[14]։ Երգի պրեմիերան կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին։ Տեսահոլովակի սկզբում Գագան դուրս է գալիս լողավազանից սև լողազգեստով և դիմակով, ավելի ուշ նա նետում է դիմակը և սկսում է երգել երգը[13]։ Պարային տեսարաններում նա հայտնվում է փիրուզագույն լողազգեստով։ Տեսահոլովակի ընթացքում Գագան այցելում է երեկույթներ, որտեղ նրան փորձում են հաղթել պոկերով շորերը հանելու պայմանով։ Տեսահոլովակն արժանացել է շատ մրցանակների։ 2009 թվականի հունիսի 21-ին այն «MuchMusic Video Awards 2009» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ «Լավագույն միջազգային տեսահոլովակ» անվանակարգում[15], MTV-ի «Video Music Awards 2009» մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է 4 անվանակարգում, իսկ «Paparazzi» երգը 5 անվանակարգում՝ «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն կանացի տեսահոլովակ», «Լավագույն փոփ տեսահոլովակ», «Լավագույն նոր արտիստ», և հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։
«Poker Face» երգը կատարվել է շատ շոուներում և հանդիսություններում՝ ներառյալ «AOL Sessions»-ը[16], «Cherrytree House of Interscope Records»-ը[17], նաև MTV հեռուստաալիքի հանդիսություններում[18]։ Երգը կատարվել է ինչպես պաշտոնական, այնպես էլ ակուստիկ տարբերակով։ «The Fame Ball Tour» համերգային շրջագայության և «The Monster Ball Tour» մրցանակաբաշխության սկզբում կատարվել են երկու տարբերակներն էլ, իսկ 2010 թվականի փետրվարի 18-ից «The Monster Ball Tour» համերգային շրջագայության համերգների ժամանակ՝ միայն պաշտոնական տարբերակներով։
Իր կատարումներից մեկի ժամանակ Գագան այն կատարել է դաշնամուրով, որը պատրաստված են եղել պլեքսոգլասից, իսկ ներքին պարունակությունը կազմված է եղել պղպջակներից։ Հենց Գագայի հագին եղել է տարբեր տրամագծերով թափանցիկ պղպջակներից պատրաստված զգեստ։ Կատարման ժամանակ նրա մոտ կանգնած է եղել մանեքեն «Poker Face» տեսահոլովակից[19]։ 2009 թվականի ապրիլի 1-ին Լեդի Գագան կատարել է «Poker Face-ը» հեռուստատեսային «Fox» հեռուտաալիքի «American Idol» շոուի ժամանակ։ Ելույթն սկսվել է նրանով, որ Գագան նստած է պղպջակներով լցված պլեքսոգլասե դաշնամուրի վրա, լողում է վարդագույն գույնի շողերի մեջ։ Երկրորդ քառատողը նա սկսում է երգել Բետ Միդլեր ոճով ջութակների ուղեկցությամբ։ Ակուստիկ տարբերակը կատարվել է «BBC» հեռուստաալիքի «Live & In-Session» հեռուստահաղորդման ժամանակ՝ 2009 թվականի ապրիլի 19-ինа[20]: Բացի այդ նա կատարել է «Poker Face»-ը Միացյալ Թագավորությունում «Paul O’Grady Show»-ում։ Սկզբից նա կատարել է ակուստիկ տարբերակը, այնուհետև սոանցել է սովորական տարբերակին[21], և «Friday Night with Jonathan Ross»-ի ռոք-տարբերակին[22]։ «Poker Face»-ի և «LoveGame»-ի ռեմիքսային տարբերակները կատարվել են 2009 թվականի «MuchMusic Video Awards» մրցանակաբաշխության ժամանակ։
|
|
Շաբաթական հիթ-շքերթներ
Ամսական հիթ-շքերթներ
|
Տարեկան հիթ-շքերթներԿաղապար:Year-end single chart
Տասնամյակի հիթ-շքերթներ
Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[122] | 6× Platinum | 420 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[123] | Platinum | 30 000x |
Բելգիա (BEA)[124] | Platinum | 30 000* |
Կանադա (Music Canada)[125] | 8× Platinum | 640,000^ |
Դանիա (IFPI Denmark)[126] | 2× Platinum | 60,000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[127] | Platinum | 14,227[127] |
France | — | 300,000[128] |
Գերմանիա (BVMI)[129] | 3× Platinum | 900 000^ |
Իտալիա (FIMI)[130] | 2× Platinum | 60 000* |
Ճապոնիա (RIAJ)[131] full-length Chaku-Uta |
Platinum | 250 000^ |
Ճապոնիա (RIAJ)[132] PC download |
Platinum | 250 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[133] | 2× Platinum | 30 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[134] | 3× Platinum | 30 000* |
South Korea | — | 1,304,202[135] |
Իսպանիա (PROMUSICAE)[136] | 2× Platinum | 50 000^ |
Շվեդիա (GLF)[137] | 2× Platinum | 40 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[138] | 3× Platinum | 90 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[139] | 2× Platinum | 1,550,000[140] |
ԱՄՆ (RIAA)[141] | Diamond | 10,000,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Տարբերակ | Լեյբլ | Ծնթ. |
---|---|---|---|---|---|
Ավստրալիա | Սեպտեմբերի 26, 2008 | Digital download | Original | Interscope | [142] |
Հոկտեմբերի 25, 2008 | CD | [143] | |||
Իտալիա | Հոկտեմբերի 31, 2008 | Contemporary hit radio | Universal | [144] | |
Տարբեր | Դեկտեմբերի 16, 2008 | Digital EP | Remixes | Interscope | [145] |
Ֆրանսիա | Դեկտեմբերի 22, 2008 | Digital download | Original | [146] | |
Հունվարի 23, 2009 | Digital EP | [147] | |||
Հունվարի 26, 2009 | CD | Polydor | [148] | ||
ԱՄՆ | Հունվարի 27, 2009 | Contemporary hit radio | Interscope | [149] | |
Գերմանիա | Փետրվարի 20, 2009 | CD | [150] | ||
Digital EP | [151] | ||||
Փետրվարի 24, 2009 | Maxi single | [152] | |||
ԱՄՆ | Մարտի 10, 2009 | CD | Remixes |
|
[153] |
Մեծ Բրիտանիա | Ապրիլի 9, 2009 | Digital EP | Original | Interscope | [154] |
Ապրիլի 13, 2009 | CD | Polydor | [155] | ||
7" | [156] | ||||
Գերմանիա | Հունիսի 3, 2009 | Digital EP | Remixes | Interscope | [157] |
Կանադա | Հունիսի 23, 2009 | Digital download | Medley Live at MMVA 2009 ("LoveGame" / "Poker Face") |
[158] | |
Տարբեր | Փետրվարի 1, 2010 | Live from the 52nd Annual Grammy Awards ("Poker Face" / "Speechless" / "Your Song") |
Universal | [159] | |
Լեհաստան | Ապրիլի 24, 2010 | Piano & Voice Version | [160] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.