![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Gda%25C5%2584sk%252C_Poland_%2528Unsplash_GikVY_KS9vQ%2529.jpg/640px-Gda%25C5%2584sk%252C_Poland_%2528Unsplash_GikVY_KS9vQ%2529.jpg&w=640&q=50)
Պոկեր
From Wikipedia, the free encyclopedia
Պոկեր (անգլ.՝ poker) քարտային թղթախաղ է, որի նպատակն է խաղադրույքներ շահել՝ հավաքելով ամենաբարձր պոկերի ձեռքը՝ օգտագործելով 4 (հին դասական տարբերակում), 2 կամ 5 քարտ կամ պարտադրելով բոլոր մրցակիցներին դադարեցնել խաղը և լքելով պարտվել։ Խաղը անցկացվում է ամբողջությամբ կամ մասամբ փակված քարտերով։ Հատուկ կանոնները կարող են տարբեր լինել՝ կախված պոկերի տեսակից։ Բոլոր տեսակի պոկերների ընդհանուր տարրերն ու հատկանիշն են հանդիսանում համադրությունները և խաղի մեջ առևտուրը[1]։
Արագ փաստեր Պոկեր, Տեսակ ...
Պոկեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | թղթախաղի տեսակ |
Ենթատեսակ | թղթախաղ և ինտելեկտուալ սպորտաձև |
Տեղադրման ժամանակ | 20 վայրկյան |
Պատահականությունների ազդեցություն | միջին |
![]() |
Փակել
Ի շնորհիվ նրան, որ խաղացողը չգիտի իր մրցակիցների քարտերը, պոկերը թերի տեղեկություններ ունեցող խաղ է, ինչպես շատ այլ քարտային խաղեր, ի տարբերություն, օրինակ, շախմատի, որտեղ երկու խաղացողն էլ տեսնում են բոլոր խաղաքարերը և նրանց դիրքը։