From Wikipedia, the free encyclopedia
Պոլինա Վիարդո-Գարսիա (ֆր.՝ Pauline Michelle Ferdinande García-Viardot, հուլիսի 18, 1821[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5][1] - մայիսի 18, 1910[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), կոմպոզիտոր և վոկալի ուսուցիչ։
Պոլինա Վիարդո-Գարսիա ֆր.՝ Pauline Viardot[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1821[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[5][1] |
Մահացել է | մայիսի 18, 1910[2][3][4][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի, օպերային երգչուհի, վոկալի մանկավարժ և դաշնակահարուհի |
Ամուսին | Լուի Վիարդո[7] |
Ծնողներ | հայր՝ Մանուել Գարսիա[8][9], մայր՝ Joaquina Sitchez? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Royal Swedish Academy of Music? |
Երեխաներ | Պոլ Վիարդո և Լուիզա Էրիտ Վիարդո |
Ստորագրություն | |
Pauline Viardot Վիքիպահեստում |
Իսպանացի երգիչ և մանկավարժ Մանուել Գարսիայի դուստրը և աշակերտը, Մարիա Մալիբրանի քույրը։
Ելույթ է ունեցել Եվրոպայի տարբեր թատրոններում, հայտնի է դերերգերից են Ֆիդես («Մարգարեն» Ջակոմո Մեյերբեր), Օրփեոս («Օրփեոս և Էվրիդիկե» Գլյուկ), Ռոզինա («Սևիլյան սափրիչ» Ռոսսինի)։ Պոլինա Վիարդո-Գարսիան իր մոտիկ ընկերոջ Իվան Տուրգենևի լիբրետոներով սիրերգերի և կոմիկական օպերաների հեղինակ է։
1837 թվակիանին 16-ամյա Պոլինա Գարսիան Բրյուսելում տվել է իր առաջին համերգը, իսկ 1839 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնում Դեզդեմոնայի դերերգով Ջոակինո Ռոսսինիի Օթելլո (Ռոսսինիի օպերա) օպերայում։ Այդ դերը դարձել է սեզոնի լավագույն կատարումը։ Երաժշտական քննադատների կարծիքով, աղջկա ձայնը՝ չհաշված որոշ թերությունները, ներառում էր նրբին տեխնիկա և զարմանալի կիրք։
1840 թվականին Պոլինան ամուսնացել է Փարիզի Théatre Italien թատրոնի կոմպոզիտոր և տնօրեն Լուի Վիարդոյի հետ։ Ամուսինը կնոջից 21 տարի մեծ էր։ Ամուսինները 1844 թվականից տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ, որտեղ Պոլինան ելույթ է ունենում Անտոնիո Տամբուրինի և Ջովանի Բատիստա Ռուբինիի հետ, իսկ Լուին զբաղվում էր նրա կարիերայով։
Վիարդոն բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, որոնցից էր Իվան Տուրգենևը։ Նա սիրահարվել է երգչուհուն 1843 թվականին, լսելով նրա կատարմամբ «Սևիլյան սափրիչ» օպերան։ 1845 թվականին Տուրգենևը թողնում է Ռուսաստանը, որ հետևի Պոլինային։ Ի վերջո նա դառնում է համարյա թե Վիարդոների ընտանիքի անդամը։ Գրողը Պոլինայի չորս երեխաներին վերաբերվում էր, որպես սեփական երխաների և պաշտել է երգչուհուն մինչև կյանքի վերջը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.