Պլիմուտ (անգլ.՝ Plymouth), քաղաք ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմուտ օկրուգում։ Բրոքթոնի հետ միասին համարվում է օկրուգի վարչական կենտրոններից մեկը։ Պլիմուտի համայնքապետարանի տարածքը ամենամեծն է նահանգում[2]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Քաղաքը հիմնադրվել է 1620 թվականին Քեյփ Քոդ ծոցի ափին, համարվում է Նոր Անգլիայի հնագույն եվրոպական բնակավայրը և հնագույններից մեկը ԱՄՆ-ում։ Երկար ժամանակ քաղաքը համարվում էր համանուն գաղութի կենտրոնը։ Հետագայում քաղաքը դարձավ Մասաչուսեթսի՝ ԱՄՆ առաջին 13 նահանգներից մեկի մասը։ Ավելի ուշ Պլիմուտը վերածվեց սովորական ամերիկյան քաղաքի։ Սակայն 1970-ականներից նրա բնակչությունը ավելացավ ավելի քան 3 անգամ. եթե 1970 թվականին Պլիմուտում ապրում էր 18615, ապա 2000 թվականին՝ արդեն 51701 մարդ։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը հասել էր 58379-ի[3]։ Քաղաքի բնակչության 94,82 %
-ը սպիտակամորթներ են, 36,0 %
-ը՝ անչափահաս, 11,2 %
՝ 65 տարեկանից բարձր. պլիմուտցիների 5,18 %
-ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ[4]։