Պիտերմարիցբուրգ
քաղաք Հարավային Աֆրիկայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Հարավային Աֆրիկայում From Wikipedia, the free encyclopedia
Պիտերմարիցբուրգ (Pietermaritzburg,umGungundlovu), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ԿվաԶուլու-Նատալ նահանգի կենտրոնը և նրա երկրորդ ամենամեծ քաղաքը։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 228 549 մարդ, այժմ այն գնահատվում է 350-ից մինչև 500 հազար մարդ։ Քաղաքի տարածքը կազմում է 649 կմ²։
Բնակավայր | ||
---|---|---|
Պիտերմարիցբուրգ | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Համայնք | Msunduzi Local Municipality? | |
Հիմնադրված է | 1839 թ. | |
Մակերես | 126 կմ² | |
ԲԾՄ | 596±1 մետր | |
Հեռախոսային կոդ | 033 | |
Փոստային դասիչ | 3201[1][2] և 3200[1][2] | |
Պաշտոնական կայք | msunduzi.gov.za | |
| ||
Քաղաքում է գտնվում 1910 թվականին հիմնադրված Կվազուլու-Նատալի համալսարանի կամպուսներից մեկը (մինչև 2004 թվականը կոչվում էր Նատալի համալսարան)[3]։ Քաղաքի հարավային հատվածի բոլոր շենքերը կառուցված են աղյուսից։
Հիմնադրվել է բուրսաների կողմից 1838 թվականին[4], ի պատիվ բուրերի առաջնորդներ Պիտեր Ռեթիֆի և Գերհարդ Մարիցի, բնակավայրն ստացել է Պիտերմարիցբուրգ անվանումը։ Այս առաջնորդներն առաջին անգամ եկել են այս տարածք և առաջարկել են փախստական բուրերին բնակություն հաստատել տարածքում։ Հետագայում Պիտեր Ռեթիֆը և Գերհարդ Մարիցը սպանվել են զուլուների կողմից։ Մինչ այդ այս տարածքն անվանում էին «փղերի տարածք»։ Այժմ փղերի տարածք անվանում են այն մարզը, որտեղ գտնվում է Պիտերմարիցբուրգ քաղաքը։ Երկար ժամանակ Պիտերմարիցբուրգը Նատալիայի Հանրապետության մայրաքաղաքն է եղել։ 1843 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից բռնագրավվել է Նատալայի Հանրապետությունը, և դարձել Նատալիա գաղութի կենտրոնը։ 1994 թվականին քաղաքը դարձել է ԿվաԶուլու-Նատալ նահանգի կենտրոնը[5]։
Քաղաքը հայտնի է նրանով, որ երիտասարդ տարիներին Մահաթմա Գանդին եղել է այստեղ։ Պիտերմարիցբուրգում նրան ստիպեցել են լքել գնացքը, քանի որ նա հրաժարվել է առաջին կարգի վագոնից երրորդ կարգի վագոն տեղափոխվել այն պատճառով, որ եվրոպացի ուղևորի համար առաջին կարգի վագոնում տեղ չկար (չնայած Գանդին գնել էր առաջին կարգի վագոնի տոմս)։ Այս միջադեպը պատճառ հանդիսացել այն բանի, որ Գանդին սկսել է պայքարել Հարավային Աֆրիկայում հնդկացիների նկատմամբ բացահայտ իրականացվող խտրականության դեմ[6][7]։ Այժմ քաղաքի կենտրոնում վեր է խոյանում մեծ առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշարձանը։
Ըստ 2011 թվականի տվյալների՝ քաղաքի բնակչության 57,0%-ի համար առաջին լեզուն զուլուն է, 28,9%-ի համար՝ անգլերենը, 4,2%-ի համար՝ աֆրիկանս, 3,5%-ի համար՝ կոսա (լեզու), 6,3%-ի համար՝ այլ լեզուներ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.