Պիտեր Բլեքեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պիտեր Բլեքեր (հոլ.՝ Pieter Bleeker, հուլիսի 10, 1819[1][2][3], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 24, 1878[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի բժիշկ և ձկնագետ։
Ծնվել է | հուլիսի 10, 1819[1][2][3] |
---|---|
Ծննդավայր | Զանդամ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 24, 1878[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդներ |
Մասնագիտություն | Ձկնագետ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Աշխատավայր | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեոպոլդինա |
Պարգևներ |
Առավել հայտնի է Ինդոնեզիայի ափերի մոտ հանդիպող ձկների ուսումնասիրությանը նվիրված գրվածքներով, որոնք զետեղված են Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises աշխատությունում՝ գրված 1862-1877 թվականներին։
Պիտեր Բլեքերը ծնվել է 1819 թվականի հուլիսի 10-ին Նիդերլանդների Զանդամ քաղաքում։ Բլեքերը երիտասարդ հասակում եղել է ռազմական բժիշկ և 1842-1860 թվականներին ծառայել է Հոլանդական Օստ Ինդիայի բանակում։
Երկար տարիներ ապրելով Հոլանդիայի տիրապետության տակ գտնվող Ինդոնեզիայում նա ներգրավվել է կենսաբանական հետազոտությունների մեջ և մանրակրկիտ ուսումնասիրություններ իրականացրել ձկների վերաբերյալ։
Այդպես նա կարողացավ բացահայտել մի շարք ձկնատեսակներ, որոնք հանդիպում էին միայն Ինդոնեզիայի նեղ ափերի մոտ։
Ձկնորսներից տեղեկանալով մի հազվագյուտ ձկան մասին նա մի ամբողջական ճանապարհորդություն է կատարել Սուդայի կղզեխմբում։
Նրա հավաքածուն, որը հավաքել է Ինդոնեզիայում ծառայության տարիներին, պահվում է Լեյդենի բնության պատմության թանգարանում։
Ծառայությունից հետո՝ 1860 թվականին, Բլեքերը վերադառնում է հայրենիք՝ Նիդերլանդներ և իր ինդոնեզական ուսումնասիրությունների արդյունքում պատրաստվում նոր գրքի տպագրությանը։
1862 թվականին նա տպագրում է իր գիրքը՝ ձկնատեսակների մասին, որտեղ ներառում է ավելի քան 1500 տեսակների կենսաբանական նկարագրությունը։ 1925 թվականին իր հավաքածուին ավելացրել է 511 նոր ձկնատեսակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.