Պիտայա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պիտայա կամ պիտահայա, Hylocereus և Stenocereus խմբի կակտուսների մի քանի տեսակի պտուղների ընդհանուր անվանումը։ Այս պտղի անգլերեն կիրառելի անունն է «dragon fruit» («վիշապի միրգ»)[1][2]։
Այս տեսակի բույսերը փաթաթվող էպիֆիտային լիանանման կակտուսներ են, որոնք տարածված են Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Դրանցից շատերին բնորոշ են գիշերը բացվող խոշոր հոտավետ սպիտակ ծաղիկները։ Ներկայումս այս բույսերը արդյունաբերական կերպով մշակվում են Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում, ինչպես՝ Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա,Շրի Լանկա, Մալայզիա, Ճապոնիայում (Օկինավա կղզի), Չինաստանում, Թայվանում, նաև ԱՄՆ-ում (Հավայի), Իսրայելում, հյուսիսային Ավստրալիայում[2][3]։
1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում տրվել է պիտայայի առաջին նկարագրությունը․
Առավել մեծ հովիտներն ու լանջերը (Արմա նահանգի) նման են այգիների, դրանք, համապատասխանաբար, բնակեցված և լի են տարբեր պտղատու ծառերով, որոնցից մեկը շատ համեղ է, մանուշակագույն, կոչվում է Պիտաայա։ Այս միրգն ունի մի յուրահատկություն, որ նույնիսկ մեկ հատ ուտելով՝ միզելու ցանկություն է առաջանում, իսկ մեզը դառնում է արնագույն[4]։ |
Hylocereus-ը կարող է ապրել չափավոր տեղումներով չոր արևադարձային կլիմայի պայմաններում։
Պտուղները փաթաթվում են ծաղկելուց 30-50 օր հետո, երբեմն մեկ տարում դիտվում է 5-6 բերքատու շրջան։ Վիետնամի որոշ ագարակներում ամեն տարի մեկ հեկտարից արտադրում են մինչև 30 տոննա պիտայա[5][6]։
Ավելորդ խոնավությունը կամ անձրևային տեղումները կարող են պատճառ հանդիսանալ, որ ծաղիկները սկսեն շուտ թափվել, իսկ պտուղները՝ փտել։ Հաճախ թռչունները կտցահարում են չհասած պտուղները։ Xanthomonas campestris բակտերիաներն առաջացնում են ցողունի փտում։ Dothiorella սնկերը կարող են պտղի վրա առաջացնել շագանակագույն հետքեր, բայց այդ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում։
Քաղցր պիտայան սովորաբար պատկանում է հետևյալ երեք տեսակներից մեկին՝ հարթ կեղևով, տերևանման պալարավոր ծածկույթով․
Պտուղը 150-600 գրամ է, առանձին տեսակներ կարող են կշռել մինչև մեկ կիլոգրամ[7]։ Միջուկն օգտագործվում է սննդի մեջ հում վիճակով, ունի քաղցր համ և պարունակում է քիչ կալորիաներ։ Հազվադեպ է հնչում կարծիք, որ պիտայան համեղ չէ, թեև համը կարող է ոչ այնքան դուրեկան թվալ։ Խորհուրդ է տրվում պիտայան ուտել մի փոքր սառեցրած վիճակով և չհամադրել այն սուր համ ունեցող ճաշատեսակների հետ։ Պիտայայից կարելի է պատրաստել հյութ կամ գինի կամ օգտագործել այլ խմիչքներին համ տալու նպատակով[8]։ Ծաղիկները ևս ուտելի են, դրանցից կարելի թեյ պատրաստել[9]։
Որպես միրգ օգտագործելիս պիտայան սովորաբար բաժանում են երկու ուղղահայաց հավասար մասերի։ Դրանից հետո կարելի է այն մասերի բաժանել (այնպես, ինչպես կտրում են դդումը) կամ գդալով դատարկել միջուկը[7]։ Թեև պիտայայի սերմերը հարուստ են արժեքավոր սննդանյութերով, լավ չծամելու դեպքում սովորաբար դրանք չեն մարսվում[10]։ Կեղևը ուտելի չէ, կարող է պարունակել նաև պեստիցիդներ։
Մեծ քանակությամբ կարմիր միջուկով պիտայա ուտելու դեպքում (օրինակ կոստա-ռիկյան) կարող է առաջանալ արյունամիզություն[11]։
Պիտայայի միջուկը պարունակում է շատ փոքրիկ սև սերմեր։ Եռացնելու դեպքում հոտը կորչում է։
Պիտայան արտաքինից կարող է լինել կարմիր կամ դեղին։ Դեղին պիտայան ավելի թանկարժեք է, որովհետև այն հազվադեպ են աճեցնում։ Կարմիր պիտայան ունի սպիտակ կամ կարմիր միջուկ։ Կարմիր միջուկով մրգերն ավելի դժվար է աճեցնել, այդ պատճառով ավելի քիչ են հասանելի։ Կարմիր միջուկով պտղի համն ավելի հագեցած է, քան սպիտակ միջուկովինը։
Սեղմելու դեպքում պիտայան հեշտությամբ վնասվում է, հետևաբար, դժվար է այն փոխադրել։ Պտղի համը կարելի է համեմատել կիվիի, իսկ կառուցվածքը՝ թզի հետ, բայց բույրն այդքան հագեցած չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.