«Պինդ ընկույզ 4.0» (անգլ.՝ Die Hard 4.0, ինչպես նաև Live Free or Die Hard), 4-րդ գեղարվեստական ֆիլմը «Պինդ ընկույզ» շարքից։ Ֆիլմի ռեժիսորն է Լեն Ուայզմանը։ Ֆիլմի պրեմերիան կայացել է 2007 թ.-ի հունիսի 27-ին։ ԱՄՆ-ում ֆիլմը լույս է տեսել «Live Free or Die Hard» (թարգմանաբար՝ «Ապրիր ազատ կամ մեռիր պայքարում») անվան տակ։
Աշխարհը կրկին կործանման եզրին է կանգնած նոր ահաբեկչական վտանգի պատճառով։ Այս անգամ «գերու» դերում հանդես է գալիս համակարգչային ցանցը։ Կառավարությունը և հատուկ ծառայություններն անզոր են, և ամեն մի նախադրյալ կա, որ աշխարհը թաղվի քաոսի մեջ։ Բայց աշխարհի վրա կախված վտանգի դեմ պայքարի է ելնում մեր հին բարեկամ Ջոն Մաքլեյնը (Բրյուս Ուիլիս) իր մշտական ընկերուհի «Բերետայի» հետ։ Նա վաղուց թոշակի է անցել, բայց չի կարող մի կողմ քաշվել, երբ իր ընտանիքին վտանգ է սպառնում։ Նա ահաբեկիչներին մարտահրավեր է նետում։ Բայց այս անգամ Մաքլեյնը չի կարողանում միայնակ պայքարի դուրս գալ ահաբեկիչների դեմ և նրան օգնության է հասնում երիտասարդ, տաղանդավոր մի օգնական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.