![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/Pierre_et_Gilles_%25C3%25A0_Perpignan_dans_le_cadre_du_FILAF_2018.jpg/640px-Pierre_et_Gilles_%25C3%25A0_Perpignan_dans_le_cadre_du_FILAF_2018.jpg&w=640&q=50)
Պիեռ և Ժիլ
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Կոմոյ և Ժիլ Բլանշար, նաև հայտնի որպես Պիեռ և Ժիլ, ֆրանսիացի արվեստագետներ և գործընկերներ։ Միասին աշխատել են 1976 թվականից ի վեր՝ ստեղծելով մի աշխարհ, որտեղ միավորվում են նկարչությունն ու լուսանկարչությունը։ Նրանց արվեստում ներկայացված են իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները՝ անանուն և հայտնի, որոնց պատկերել են իրենց կողմից իրենց արվեստանոցում ստեղծված իրական չափսերով հետաքրքիր դեկորացիաներով։ Նրանք մանրակրկտորեն ներկում են լուսանկարները կտավի վրա դրանք տպելուց հետո։ Որպես կայացած պատկերաստեղծներ Պիեռը և Ժիլն ստեղծել են արտասովոր ժամանակակից պատկերագրություն, որը գտնվում է արվեստի պատմության ու ժողովրդական մշակույթի սահմանագծին[1]։
Պիեռ և Ժիլ | |
---|---|
![]() | |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեղինակ և արվեստագետ |
Կայք | danieltemplon.com/new/artist.php?la=fr&artist_id=290 |
![]() |
Պիեռը և Ժիլը երբեմն արժանացել են հակասական վերաբերմունքի։ Օրինակ՝ 2012 թվականին հասարակական ընդվզում է տեղի ունեցել Ավստրիայում, երբ նրանց «Vive la France » աշխատանքը ցուցադրվել էր մեծ փողոցային պաստառներով Իլզե Հայդերի կողմից Վիեննայի Լեոպոլդ թանգարանում ստեղծված «Nackte Männer» (անգլերեն՝ Naked Men) ցուցահանդեսը գովազդելու համար։ Այնտեղ պատկերված էին երեք մերկ ֆրանսիացի ֆուտբոլիստներ․ մեկը սևամորթ, մյուսն արաբ, իսկ երրորդը սպիտակամորթ, որոնք ներկայացնում էին ժամանակակից ֆրանսիական հասարակության բազմաէթնիկ կառուցվածքը։ Այս հակասության պատճառով նկարիչները ինքնաքննադատության են ենթարկվել ու որոշել այդ մեծ պաստառների վրա գունավոր ժապավեններ ավելացնել՝ պատկերվածների մերկությունը ծածկելու համար[2][3][4]։