Պետրոս Հովհաննեսի Մալայան (հունվարի 4, 1927(1927-01-04), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 1997(1997-03-17), Թել Ավիվ, Իսրայել), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Արագ փաստեր Պետրոս Մալայան, Ծնվել է ...
Պետրոս Մալայան
Thumb
Ծնվել էհունվարի 4, 1927(1927-01-04)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 1997(1997-03-17) (70 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Պետրոս Մալայան Վիքիդարանում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում, Արևմտյան Հայաստանի Կարս նահանգից գաղթած հայկական ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (գերազանցությամբ), 1945-1947 թթ. սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (Ֆոգելի, Օստրովի, Օցսիանիկովի դասարաններում), ուսման 3-րդ տարում տեղափոխվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1951 թվականին (սովորել է Բաբկեն Քոլոզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Բեքարյանի, Վռամշապուհ Շաքարյանի դասարաններում)։ 1960-1992 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականին դարձել է խորհրդային արվեստագետների «Խուդսովետ» միության անդամ, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Գործունեություն

Ստեղծագործել է երփնագրի, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառում։ Ջրաներկ և գծանկար՝

  • «Հայաստան», 1975
  • «Ժամանակակից աշխատանքային թեմա», 1978

Կոմպոզիցիոն-դիմանկարչական

  • «Արփա-Սևան շինարարները», 1966
  • «Երևանի մետրոպոլիտենի շինարարները», 1986

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1967, 1973), Վարշավայում (1974), Կիևում (1981), Սոֆիայում (1983) և այլուր[1][2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.