ազատամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս Արշալուսի Ղևոնդյան (Պետո) (հունվարի 30, 1964, Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 1994[1], Օմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախի հերոս[2], ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990)։
Պետրոս Ղևոնդյան | |
---|---|
հունվարի 30, 1964 - փետրվարի 14, 1994[1] (30 տարեկան) | |
Ծննդավայր | Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Օմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում և Օմարի լեռնանցքի ճակատամարտ |
Պարգևներ |
Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.