Պետական թանգարան (Ամստերդամ)
From Wikipedia, the free encyclopedia
Պետական թանգարան, Ռեյկսմյուզեում (հոլ.՝ Rijksmuseum, IPA։ [ˈrɛi̯ksmyˌzeːjʏm]), գեղարվեստական թանգարան Ամստերդամում (Նիդերլանդներ)։
Պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, պատկերասրահ, պատմության թանգարան և պրոդյուսերական ընկերություն |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Ամստերդամ[2] |
Վայր | Rijksmuseum? |
Կազմված է | Great hall of the Rijksmuseum?, hall 0.1?, hall 0.2?, hall 0.4?, Rijksmuseum Amsterdam - room 0.5?, hall 0.6?, Hall of Waterloo?, hall 1.18?, hall 2.20?, Rijksmuseum Amsterdam - Room 2.25?, hall 2.3?, hall 2.6?, Rijksprentenkabinet?, Q125130607?, Rijksmuseum Amsterdam - Room 2.5?, hall 2.11 - Rijksmuseum?, Q126898203? և Q123684011? |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Հասցե | Museumstraat 11071XXMuseumstraat? (1)[3] |
Հիմնադրվել է | 1800 |
Այցելուներ | 2 700 000 մարդ (2019)[4] և 625 000 մարդ (2021)[5] |
Տնօրեն | Taco Dibbits?[6] |
Հավաքածուի չափս | 8000[7] և 1 200 000 |
Կայք | rijksmuseum.nl(նիդեր.), rijksmuseum.nl/en(անգլ.), rijksmuseum.nl/de(գերմ.), rijksmuseum.nl/fr(ֆր.), rijksmuseum.nl/es(իսպ.), rijksmuseum.nl/it(իտալ.), rijksmuseum.nl/pt(պորտ.), rijksmuseum.nl/ru(ռուս.) և rijksmuseum.nl/jp(ճապոներեն) |
Թանգարանը հիմնել է Նապոլեոն I-ի եղբայր, Հոլանդիայի թագավոր Լյուդովիկոս I Բոնապարտը 1808 թվականին։ Հասարակության առջև դռները բացել է 1815 թվականին։ Նոր շենքը կառուցվել է 1877-1885 թվականներին, ճարտարապետը Պիտեր Կյոպերսն է։
Թանգարանի ցուցադրությունում կան նկարներ, քանդակներ և դեկորատիվ արվեստի նմուշներ, հնագիտական գտածոներ, հագուստ, լուսանկարներ։ Ներկայացված է ասիական արվեստը։
Ցուցադրության հիմքում 15-19-րդ դարերի հոլանդական նկարիչների գործերն են։ Ներկայացված են Ռեմբրանտի, Յան Վերմեերի, Ֆրանս Հալսի, Յան Ստենի և այլ հայտնի գեղանկարիչների գործեր։
Ցուցադրության գլխավոր տեղը տրամադրված է Ռեմբրանտի «Գիշերային պահակազոր» կտավին։ Նկարը պատկանում է Ամստերդամ քաղաքին և պահք է տրված թանգարանին։ 1906 թվականին թանգարանի շենքը փոփոխության ենթարկեցին այս կտավը այնտեղ ցուցադրելու համար։