Պեկանբարու
From Wikipedia, the free encyclopedia
Պեկանբարու (ինդոն.՝ Pekanbaru, հանդիպում է նաև Պականբարու[4] անունով), քաղաք Ինդոնեզիայի Սումատրա կղզում։ Ռիաու պրովինցիայի (ինդոն.՝ Propinsi Riau) վարչական կենտրոնն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պեկանբարու | |||||
Pekanbaru | |||||
| |||||
Պատկեր:Montage of Pekanbaru.jpg | |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
Համայնք | Riau?[1] | ||||
Ներքին բաժանում | Bukit Raya?[2][3], Lima Puluh?[2][3], Marpoyan Damai?[2][3], Payung Sekaki?[2][3], Pekanbaru Kota?[2][3], West Rumbai?[2][3], Rumbai?[2][3], Sail?[2][3], Senapelan?[2][3], Sukajadi?[2][3], Binawidya?[2][3], Tenayan Raya?[2][3], Tuah Madani?[3], East Rumbai?[3] և Kulim?[3] | ||||
Քաղաքապետ | Ֆիրդաուս | ||||
Հիմնադրված է | 1784 թ. | ||||
Մակերես | 632,26 կմ² | ||||
ԲԾՄ | 5 - 11 մ | ||||
Բնակչություն | 1 030 732 մարդ (2014) | ||||
Խտություն | 1420 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | մինանգկաբաու, մալայացի, յվանցի, բատակի | ||||
Կրոնական կազմ | Սուննի իսլամ | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Հեռախոսային կոդ | +62 761 | ||||
Փոստային ինդեքս | 28130-ից 28299 | ||||
Փոստային դասիչ | 0761 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BM, թվեր | ||||
Պաշտոնական կայք | pekanbaru.go.id | ||||
| |||||
Քաղաքի տարածքը ներառված է ինքնավար ադմինիստրատիվ կազմի մեջ՝ մունիցիպալիտետի։ Բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 897 768 մարդ։ 2010 թվականի տվյալներով մակերեսը կազմում է 632,26 կմ²։
Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում, Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսից։ Տարածվում է Սիակ(ինդոն.՝ Sungai Siak) գետի երկու ափերի շուրջ։
Բնակչության ազգային կազմը շատ բազմազան է։ Առավել բազմաքանակ ներկայացուցիչներ ունեն մինանգկաբաու, մալայացի, յվանցի, բատակի ազգությունները։ Գերիշխող կրոնը՝ Սուննի իսլամ։ Հիմնադրվել է XVII դարում Սենապելան անվանումով։ Ներկայիս անունը ստացել է 1784 թվականին։ Համարվում էր Սիակ կայսրության մասը, որը, իր գոյության սկզբնական շրջանում, մալայական Ջոխոր սուլթանությունից վասալական կախում ուներ, իսկ այնուհետև՝ գաղութային կախում Նիդերլանդներից։ XVIII դարի վերջում և XIX դարի սկզբում կայսրության մայրաքաղաքն էր։ Նիդերլանդական գաղութացման ժամանակաշրջանում դարձավ սուրճի և բնական կաուչուկի արտադրման կենտրոն, ավելի ուշ՝ հանքարդյունաբերության։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական զորքերի համար կարևոր հենակետ էր, գերիների և տեղացիների հարկադրված աշխատանքի կենտրոն։
1945 թվականին մտավ Ինդոնեզիայի կազմի մեջ՝ Սիակի սուլթանի՝ իր տարածքների ինքնիշխանությունը Հանրապետության իշխանություններին հանձնելուց հետո։ 1957 թվականից Ռիաուի կազմի մեջ է։ 1959 թվականից համարվում է վերջինիս ադմինիստրատիվ կենտրոնը։
Աչքի է ընկնում տնտեսական դինամիկ զարգացմամբ։ Քաղաքում տեղակայված են նավթարդունաբերական և քիմիական արդյունաբերության մեծ ընկերություններ, նավահանգիստ, «Սուլթան Շարիֆ Քասիմ II» միջազգային օդանավակայան»։ Ունի մի քանի համալսարան, այստեղ են նաև երկրի ամենամեծ հանրային գրադարաններից մեկը և ամենամեծ մարզադաշտերից մեկը։ Համարվում է Ինդոնեզիայի ամենահարմարավետ կառուցված, ենթակառուցվածքայնորեն զարգացած, էկոլոգիապես հարուստ քաղաքներից մեկը։