From Wikipedia, the free encyclopedia
Պարսուա (ավելի վաղ Պարսուաշ, Պարսումաշ), եղել է հին ցեղապետային թագավորություն[1] (մ․թ․ա․860-600 թթ․)։ Գտնվել է Ուրմիա լճից ոչ հեռու՝ Զամուայի (նախկին Լուլուբի) և Ելիպիի միջև՝ Կենտրոնական Զագրոսում՝ Սանանդաջ ից[2] դեպի հարավ-արևմուտք, հյուսիսարևմտյան Իրանում։ Պարսուա անունը հին իրանական Պարսավա բառն է և նշանակել է սահման կամ սահմանային երկիր[3]։ Պարսուան տարբերվում է Պարսկաստանի հարավարևմտյան մյուս շրջաններից, այժմ այն հայտնի է որպես Իրանի Ֆարս նահանգ։
Պարսուա | |
---|---|
Կարգավիճակ | պատմական պետություն և ցեղապետություն |
Հիմնադրված է | -860 թ. |
Մի քանի գրառումների համաձայն` Թեյսպը` Աքեմենյանների նախնին, գլխավորել է արտագաղթը Պարսուայից Պարսկաստան` անցյալի էլամական նահանգ Անշան։
Պարսուան հայտնի է ասուրական և ուրարտական արձանագրություններից։ Ուսումնասիրողները ներկայացնում են եղած գրառումները բնակավայրերի վերաբերյալ։ Սալմանասար III-Նաիրիի շատ թագավորների մասին, որոնք ցանկացել են վերացնել պարսկական այս ցեղապետական հասարակությունը առաջնորդների հետ միասին[4]։
Ստելա Կարագունդուզը ներկայացնում է Պարսուան որպես արշավանքների թիրախ[4]։
Ըստ Սալվինիի` Պարսուան գտնվել է Ուրարտուում։ Նա դա ցանկացել է բացատրել պարսկական ցեղերի արտագաղթով։ Այս կարծիքին հակառակվում են Գերշիվինը, Ֆիշերը և Բոյլը[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.