![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Hayrikyan_2011.jpg/640px-Hayrikyan_2011.jpg&w=640&q=50)
Պարույր Հայրիկյան
հայ քաղաքական գործիչ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Պարույր Արշավիրի Հայրիկյան (հուլիսի 5, 1949(1949-07-05), Երևան, Նուբարաշեն վարչական շրջան), հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ[2][3], 1967 թ․-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ[3][4], այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար[5][6], գրող, երգահան[2]։
Արագ փաստեր Պարույր Հայրիկյան, Ծնվել է ...
Պարույր Հայրիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1949(1949-07-05) (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Նուբարաշեն վարչական շրջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | ՀԱՊՀ (1966) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | Արշավիր Հայրիկյան Զարուհի Աբրահամյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Ազգային միացյալ կուսակցություն և ԱԻՄ |
Պարգևներ և մրցանակներ | Անձնական զենք ՀՀ վարչապետից[1] |
Կայք | hayrikyan.com |
![]() |
Փակել
Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում[7]։