Պարենային դեֆիցիտ Վենեսուելայում
From Wikipedia, the free encyclopedia
Պարենային դեֆիցիտ Վենեսուելայում, Ուգո Չավեսի կառավարության տնտեսական քաղաքականության ժամանակ գների վերահսկման և այլ քաղաքականությունների հետևանք[1][2]։ Նիկոլաս Մադուրոյի կառավարության տնտեսական քաղաքականության ժամանակ ավելի մեծ դեֆիցիտ եղավ՝ Վենեսուելայի կառավարության՝ ներմուծողներից ԱՄՆ դոլար ստանալու մերժման քաղաքականության պատճառով[3]։ Կա ինչպես ամենօրյա սննդի՝ կաթի, տարբեր տեսակի մսի, հավի, սուրճի, բրնձի, ձեթի, ալյուրի, կարագի, այնպես էլ հիմնական կարիքների՝ զուգարանի թղթի, անձնական հիգիենայի պարագաների և դեղամիջոցների դեֆիցիտ[1][4][5]։ Այս դեֆիցիտի պատճառով վենեսուելացիները ստիպված են սնունդ հայթայթել, երբեմն ուտում են վայրի մրգեր կամ ցածրորակ սնունդ, ժամերով հերթ են կանգնում և արդյունքում ոչ մի մթերք ձեռք չեն բերում[6][7][8][9][10]։
Amnesty International-ը (Միջազգային համաներում), ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ օգնություն են առաջարկել Վենեսուելային, սակայն Վենեսուելայի կառավարությունը մերժել է նրանց օգնությունը[11]։