From Wikipedia, the free encyclopedia
Պարաֆիմոզը, իրավիճակ, երբ առնանդամի գլխիկի մերկացնելուց հետո ծայրային թլիպը հնարավոր չի լինում բերել սկզբնական վիճակի։
Պարաֆիմոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 605 |
Paraphimosis Վիքիպահեստում |
Ֆիմոզի կամ քրոնիկ բորբոքման հետևանքով ծայրային թլիպը նեղանում է և ետ բերելիս սեղմում է առնանդամի գլխիկը՝ առաջացնելով սեղմող օղակում (ստրանգուլյացիոն օղ), որը սովորաբար ինքնուրույն հնարավոր չի լինում ուղղել։ Արդյունքում առաջանում է երակային կանգ, առնանդամի գլխիկի այտուց, որն էլ ավելի է խորացնում օղակումը։ Պարաֆիմոզը չվերացնելու դեպքում հնարավոր է զարկերակի օկկլյուզիա և առնանդամի գլխիկի մեռուկացում (նեկրոզ)։
Նախ առնանդամի գլխիկը սեղմվում է մոտ 5 րոպե ժամկետով, որի արդյունքում չափսերը փոքրանում են, այտուցը պակասում է, և որևէ յուղային քսուք գլխիկին քսելով՝ փորձում են ուժ գործադրելով ուղղել ծայրային թլիպը։ Եթե վերջինս չի ուղղվում, ապա կատարում են ծայրային թլիպի հատում՝ մեջքային մակերեսով, որից հետո նշանակվում է հակաբորբոքային բուժում։ Բորբոքումը վերանալուց հետո կատարվում է թլպատում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաֆիմոզ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.