Պատմական դպրոց (տնտեսագիտություն)
ուղղություն տնտեսագիտության մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Պատմական դպրոց (անգլ.՝ history school), ուղղություն տնտեսագիտության մեջ, որի հիմնական դրույթներն էին տնտեսության պատմության ուսումնասիրությունը, տարբեր երկրներում կոնկրետ տնտեսական իրավիճակների վերլուծությունը (ի տարբերություն դասականների, որոնք կարծում էին, որ իրենց ձևակերպած օրենքները կիրառվում են ցանկացած պետության մեջ ցանկացած պահի) հիմնականում ինդուկտիվ մեթոդի կիրառմամբ։
Ի տարբերություն դասականների, որոնք կարծում էին, որ տնտեսությունը 2 գործոն է առաջ տանում՝ մարդն ու ողջ մարդկությունը, Ֆրիդրիխ Լիստն[1] ասում էր, որ տնտեսության մեջ շատ կարևոր գործոն է նաև ազգությունը։