From Wikipedia, the free encyclopedia
Պավել Բորիսովիչ Աքսելրոդ (օգոստոսի 25, 1850, Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1928[1], Բեռլին, Գերմանական ռայխ), սոցիալ–դեմոկրատ, մենշևիկյան կուսակցության պարագլուխներից։ 1870-ական թվականներին նարոդնիկ։ 1883 թվականից «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամ։
Պավել Աքսելրոդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1850 |
Ծննդավայր | Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 16, 1928[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Գերեզման | Urnenfriedhof Gerichtstraße |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Շվեյցարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Կուսակցություն | Զեմլյա ի վոլյա, Սև վերաբաշխում, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Pavel Axelrod Վիքիպահեստում |
1900 թվականից եղել է «Իսկրա» թերթի խմբագրության կազմում։ Դեռ 1883-1903 թվականներին նրա մի շարք աշխատություններում գյուղացիության և լիբերալ բուրժուազիայի դերի գնահատման հարցում զգացվում էին մենշևիզմի սաղմերը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903) Աքսելրոդ մենշևիկների պարագլուխներից և տեսաբաններից էր։ II Ինտերնացիոնալի ակտիվ գործիչներից, հանդես էր գալիս ռեֆորմիստական տեսակետներով, իսկ ռեակցիայի տարիներին լիկվիդատորության գաղափարախոսն էր։ 1917 թվականին պաշտպանում էր ժամանակավոր կառավարությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացավ Ռուսաստանից և դարձավ սովետական իշխանության կատաղի հակառակորդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.