![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Pauline_Baynes.png/640px-Pauline_Baynes.png&w=640&q=50)
Պաուլինա Բեյնս
From Wikipedia, the free encyclopedia
Պաուլինա Բեյնս (անգլ.՝ Pauline Baynes, սեպտեմբերի 9, 1922(1922-09-09)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4][5][6] - օգոստոսի 1, 2008(2008-08-01)[7][1][8][…], Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[9][10][11]), անգլիացի նկարիչ, ավելի քան 100 գրքերի, այդ թվում` Քլայվ Սթեյփլս Լյուիսի և Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի աշխատանքների նկարազարդումների հեղինակը։
Պաուլինա Բեյնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1922(1922-09-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4][5][6] |
Վախճանվել է | օգոստոսի 1, 2008(2008-08-01)[7][1][8][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[9][10][11] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարազարդող և գրող |
Թեմաներ | Պատկերազարդում, իլյուստրացիա[14], մանկա-պատանեկան գրականություն[14] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[14] |
Ուշագրավ աշխատանքներ | Նարնիայի ժամանակագրություններ |
Պարգևներ | |
![]() |
Ծնվել է Սասսեքս նահանգի Հոուվե քաղաքում։ Մանկության առաջին տարիներն անցել են Հնդկաստանում, սակայն իր ավագ քրոջ հետ ուղարկվել է Անգլիա՝ դպրոցում սովորելու համար։ Սովորել է Ֆարնհեմի գեղարվեստի դպրոցում, այնուհետև՝ Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոցում։ Բեյնսն ամուսնացել է գերմանացի Ֆրիցե Օտտո Գաշեի հետ, 1961 թվականին։ Նրանք ապրել են Ֆարնհեմի մերձակայքում գտնվող գյուղում մինչև ամուսնու մահը` 1988 թվականը։
Բեյնսն առավել հայտնի է Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ» գրքի նկարազարդմամբ։ Նրա աշխատանքները հայտնվել են նաև Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Ֆերմեր Ջայլսը Հէմից», «Թոմ Բոմբադիլի արկածները», «Դարբինը Մեծ Վութթոնից», «Ծառը և տերևը», ինչպես նաև` «Բիլբոյի վերջին երգը» ստեղծագործություններում։