From Wikipedia, the free encyclopedia
Չորեկ (թուրքերեն՝ և թուրքմ.՝ çörek, հաց[1]), Թուրքմենստանի[2], Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի (հիմնականում Կաբարդա-Բալկարիա և Կարաչայ-Չերքեզիա) և Թուրքիայի անխաշ խմորից հացի բլիթների անվանում։ Պատրաստում են ցորենի, գարու կամ եգիպտացորենի ալյուրից, սովորաբար մոխրի մեջ[1]։
թուրքական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | Թուրքիա |
Çörek Վիքիպահեստում |
Թուրքմենստանում չորեկը թխում են թոնրում։ Բացի սովորական չորեկը, թուրքմենները թխում են այլ տեսակներ ինչպիսին են էթլի-չորեկ (մսով չորեկ), յագլի-չորեկ (յուղոտ շերտավոր չորեկ) և կուլչե (կաթով խմորից չորեկ)։
Ադրբեջանական չորեկը գյուղական համայքում թխում են մի փոքր ուռուցիք կավի (սկզբնապես) կամ մետաղյա թիթեղի վրա (որին անվանում են սաջ), որը տեղադրված է օջախի վրա։ Չորեկները (և լավաշները) թխում են նաև թոնրում։ Չորեկ անունը ներառված է ադրբեջանական թխվածքաբլիթների շաքեր-չուրեկի անվան մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.