From Wikipedia, the free encyclopedia
«Չորրորդ իշխանություն» (իտալ.՝ Il Quarto Stato), Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի 1901 թվականին դիվիզիոնիզմ ոճով ստեղծած կտավը, որտեղ նկարիչն անդրադարձել է պրոլետարիատին։ Ի սկզբանե կտավը կոչվել է «Աշխատողների ուղին»։
Չորրորդ իշխանություն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Giuseppe Pellizza da Volpedo? |
տարի | 1901 |
բարձրություն | 283 սանտիմետր |
լայնություն | 550 սանտիմետր |
ուղղություն | Novecento Italiano? |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ժամանակակից արվեստի պատկերասրահ |
հավաքածու | Ժամանակակից արվեստի պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
The Fourth Estate Վիքիպահեստում |
Գտնվում է Միլանի Դուոմո հրապարակին կից Novecento թանգարանում։ Նախնական տարբերակը պահվել է նաև Միլանի Բրերա պատկերասրահում։
«Չորրորդ իշխանությունը» Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն դարձել է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում առաջադեմ և սոցիալիստական սկզբնապատճառների հայտնի խորհրդանիշը։
Նկարը քսաներորդ դարի պատկեր է, որտեղ ներկայացված են գործադուլ անող աշխատողները (չորրորդ իշխանության անդամներ)։ Նկարը գործադուլը ներկայացնում է ոչ թե որպես մարդկանց սոցիալական կյանքից հատված, այլ որպես խորհրդանիշ։
Երեխան գրկին կնոջ հետ մարդիկ հավասար տարածությամբ շարժվում են դեպի լույսը։ Կտավում թեման արծարծված է ամբողջ զարգացմամբ։ Նկարիչն այս թեմային անդրադարձել է նաև այլ կտավներում՝ «Սովի դեսպան», «Մարդկանց հոսք» և «Աշխատողների ուղին» 1898 թվականի նախապատրաստական էսքիզը։ Նկարի գեղանկարչական կոմպոզիցիան հավասարակշռված է իր ձևով, կենսունակ է իր լույսով՝ տալով զանգվածային շարժման կատարյալ գաղափարը[1]։
Բերնարդո Բերտոլուչիի «1900» ֆիլմում օգտագործվել է այս նկարի մեծացված տարբերակը[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.