Չղջիկներ (լատին․՝ Chiroptera), միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Մանրամասն տեղեկատվություն ՞Չղջիկ, Գիտական դասակարգում ...
Չղջիկ
Thumb
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Կարգ ձեռնաթևավորներ
Տեսակ Չղջիկ
Լատիներեն անվանում
Microchiroptera
Հատուկ պահպանություն
Thumb
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : ???


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Ապրելակերպ

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ։ Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։ Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։

Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չղջիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չղջիկներ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.