From Wikipedia, the free encyclopedia
Չերոկի, իրոկեզյան լեզու, որով խոսում է Չերոկիները[2][3][4][5]։ Այն միակ հարավային իրոկեզյան լեզուն է և լիովին տարբերվում է իրոկեզյան այլ լեզուներից[6]։ Այն բազմահամադրական (պոլիսինթետիկ) լեզու է, որն օգտագործում է յուրահատուկ վանկային գրային համակարգ[7][8]։
Չերոկի Tsa-la-gi | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, ժամերգության լեզու, indigenous language? և կենդանի լեզու |
Ենթադաս | Iroquoian? |
Երկրներ | ԱՄՆ |
Շրջաններ | Հյուսիսային Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Արկանզաս |
Պաշտոնական կարգավիճակ | Հյուսիսային Կարոլինայի Չերոկի ժողովրդի հյուսիսային ճյուղ |
Խոսողների քանակ | 12 300 մարդ (2010)[1] |
Լեզվակիրների թիվը | 11,000–13,501 (2006–2008թթ.) |
Գրերի համակարգ | Չերոկի վանկային գրային համակարգ, լատինական գիր |
IETF | chr |
ԳՕՍՏ 7.75–97 | cher1273 |
ISO 639-2 | chr |
ISO 639-3 | chr |
Չերոկի լեզվի նախակոլումբոսյան աշխարհագրական բաժանում | |
Չերոկի լեզվի ժամանակակից աշխարհագրական բաժանում | |
Cherokee language Վիքիպահեստում |
Չերոկի լեզուն լավ է գոյատևել, քանի որ դրա գոյությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր կան։ Այն բնիկ ամերիկյան լեզու է, որով մեծ քանակությամբ գրականություն է հրատարակվել[9][10], այդ թվում՝ Չերոկի լեզվով բառարանը, քերականության դասագիրքը, Աստվածաշնչի Նոր կտակարանի թարգմանությունը (1850-1951 թթ.), ինչպես նաև Չերոկի լեզվով «Փյունիկ» (Phoenix) ամսագիրը։ Չերոկի լեզվակիրները բնակվում են Հյուսիսային Կարոլինայում՝ Չերոկիի Կուալա սահմանագծին, մասնավորապես Չերոկիում, Սեքվոյայում, Մայեսում և Դելավերում[11]։ Չերոկի ժողովրդի շատ երիտասարդներ գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց նախնիների ավանդույթների, պատմության և լեզվի նկատմամբ։
Չերոկի լեզուն անգլախոսների համար ամենադժվար լեզուներից մեկն է։ Պատճառն այն է, որ Չերոկի լեզուն ունի բազմահամադրական բնույթ, այսինքն լեզվի բառերը բաղկացած են շատ մասերից։ Բառերի կառուցվածքն այնպիսին է, որ դրանք հաղորդում են համատեքստ, իմաստային երանգավորումներ, գործողություն և գործողության առարկան։ Չերոկի լեզվի բարդությունը լավ երևում է բայերում, որոնք կազմում են լեզվի մոտ 75 % -ը, այնինչ անգլերենում դրանք կազմում են միայն 25%-ը։ Բայերը բաղկացած են դերանվանական նախածանցից, բայարմատից, կերպային և ձևային վերջածանցներից[12]։
Չերոկի լեզուն պատկանում է Իրոկեզյան լեզվախմբին։ Այն հարավային իրոկեզյան միակ լեզուն է, որով այժմ խոսում են։ Լեզվաբանները կարծում են, որ Չերոկի ժողովուրդը հարավ-արևելք է գաղթել Մեծ Լճերի տարածքից մոտ 3000 տարի առաջ՝ իր հետ բերելով Չերոկի լեզուն։ Չնայած աշխարհագրական հազարամյա բաժանմանը՝ Չերոկի լեզվում դեռևս նմանություններ են նկատվում Մեծ Լճերի տարածքում խոսվող այլ լեզուների հետ, ինչպիսիք են օրինակ՝ Մոհաուկը, Օնոնդագան, Սենեկան և Տուսկարորան։
Որոշ հետազոտողներ (օրինակ՝ Թոմաս Ուայթը) առաջարկել են մի տեսակետ, ըստ որի՝ նախաիրոկեզյան լեզվի հայրենիքը Ապալաչներն են։ Ուայթը պնդում է, որ նախաիրոկեզյան լեզվով խոսողները մասնակցել են Ապալաչյան լեռնաշղթայի հյուսիս-հարավ առանցքով իրականացվող մշակութային և տնտեսական փոխանակման գործընթացին։ Հարավային և հյուսիսային իրոկեզյան լեզուների միջև տարամիտումը տեղի է ունեցել 3-4 հազար տարի առաջ, երբ ուշ արխայիկ շրջանի նախաիրոկեզյան լեզվակիրները այգեգործության զարգացման շնորհիվ նստակյաց են դարձել։ Հաջորդ հազարամյակում հյուսիսային և հարավային իրոկեզյան լեզուները բաժանվել են Ալգոնկինների և Սիուանների կողմից, քանի որ լեզվաբանական, կրոնական, հասարակական և տեխնոլոգիական հմտությունները հետագայում Ալգոնկիններից և Սիուաններից անցել են Չեսապեկ շրջանում ապրող ժողովուրդներին։
տե՛ս՝ Չերոկի լեզվի պատմությունը
Մինչև 1820 թվականին Չերոկի լեզվի վանկային գրի ստեղծումը, Չերոկին միայն բանավոր լեզու էր։ Լեզվի գրային համակարգը ստեղծել է Սեքվոյան։ Հետքրքիր է այն փաստը, որ Սեքվոյան, չլինելով տառաճանաչ, կարողացել է ստեղծել մի ամբողջ վանկային գիր։ Նա փոքր-ինչ ծանոթ էր անգլիական և ռոմանական այբուբեններին, քանի որ եվրոպացիների հետ առևտրով էր զբաղվում։ Գրային համակարգը ստեղծելիս Սեքվոյան սկզբում փորձել է օգտագործել լոգոգրաֆներ, բայց ավելի ուշ նրա ստեղծած գիրը վերածվել է վանկային գրի, որում յուրաքանչյուր նշան արտահայտում է ոչ թե մեկ հնչյուն, այլ մեկ վանկ[13]։ Այս համակարգը ընդգրկում է 85 նշաններ, որոնք լիովին համապատասխանում են Չերոկի լեզվին։ Որոշ նշաններ նմանություն ունեն լատիներենի, հունարենի և նույնիսկ կիրիլիցայի տառերի հետ, սակայն նրանց արտասանությունը լիովին տարբերվում է։
Մոտավորապես 1809 թվականին, Սեքվոյան սկսել է աշխատել Չերոկի լեզվի գրային համակարգի ստեղծման վր[14]։ Սկզբում նա մտադրված է եղել յուրաքանչյուր բառի համար մեկ նշան ստեղծել։ Նա մի ամբողջ տարի է ծախսել դրա վրա։ Նա նույնիսկ այնքան է տարվել այս աշխատանքով, որ լիովին մոռացել է մշակել իր հողերը և զբաղվել ամենօրյա գործերով։ Նրա ընկերները և հարևանները սկսել են մտածել, որ Սեքվոյան գժվել է[15][16]։ Ասում են, որ նրա կինը նույնիսկ թաղել է նրա առաջին աշխատանքը՝ համարելով այն ինչ-որ կախարդություն։ Սեքվոյան վերջապես հասկացել է, որ անհնար է բոլոր բառերի համար մեկական նշան ստեղծել։ Այնուհետև նա փորձել է նշաններ ստեղծել տարբեր գաղափարների համար, սակայն սա էլ է շատ խնդիրներ առաջացրել։
Սեքվոյային այդպես էլ չի հաջողվել ամբողջական բառերի համար նշաններ ստեղծել, սակայն նա կարողացել է նշանների միջոցով արտահայտել լեզվի վանկերը։ Մոտ մեկ ամիս անց նրան հաջողվել է ստեղծել 86 նշաններից բաղկացած գրային համակարգ։
Սկզբում ոչ ոք չէր ցանկանում սովորել նրա ստեղծած վանկային գիրը, այդ պատճառով նա այն սկզբում սովորեցրել է իր դստերը՝ Այոկեին, ով այդ ժամանակ ընդամենը վեց տարեկան էր[17]։ Սեքվոյան այնուհետև փորձել է Չերոկի ժողովրդի առաջնորդներին ցույց տալ իր ստեղծած գրի պիտանելիությունը։ Նա խնդրել է նրանցից յուրաքանչյուր արտասանել մեկական բառ Չերոկի լեզվով, գրի է առել դրանք վանկային գրով, այնուհետև կանչել է իր դստերը և խնդրել նրան՝ կարդալ գրված բառերը։ Առաջնորդները, տեսնելով, որ գիրն իրոք համապատասխանում է իրենց լեզվին, թույլ են տվել Սեքվոյային սովորեցնել այն ուրիշներին[15][16]։
1825 թվականին, երբ գիրն արդեն տարածում էր գտել, Չերոկի ժողովուրդը պաշտոնապես ճանաչել է Սեքվոյայի գիրը՝ որպես պետական գրային համակարգ։ 1828-1834 թվականներին ամերիկացի միսիոներները օգնել են Չերոկի ժողովրդին հրատարակել առաջին ամսագիրը՝ «Փյունիկ»-ը, որը գրված էր երկու լեզվով՝ Չերոկիով և անգլերենով[18]։
1826 թվականին Հյուսիսային Չերոկիի ազգային խորհուրդը Ջորջ Լուրիին և Դեյվիդ Բրաունին հանձնարարել է թարգմանել և հրատարակել Չերոկի ժողովրդի օրենքները՝ օգտագործելով Սեքվոյայի գրային համակարգը։
1824 թվականին Հյուսիսային Չերոկիի գլխավոր խորհուրդը Սեքվոյային շնորհել է մեծ արծաթե շքանշան՝ գրավոր լեզու ստեղծելու համար։ Ասում են, որ նրա շքանշանի մի կողմում անգլերենով գրված է եղել. «Տրվում է Ջորջ Գիսթին Չերոկիի գլխավոր խորհրդի կողմից՝ նրա հնարագիտության համար, որ կարողացել է ստեղծել Չերոկիի այբուբենը»։ Հակառակ կողմում այդ նույնը գրված է եղել Չերոկի լեզվով։ Ենթադրաբար Սեքվոյան շքանշանը կրել է իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ նրա մահից հետո այն թաղել են իր հետ[19]։
1825 թվականին Չերոկի լեզվով են թարգմանվել Աստվածաշունչը, բազմաթիվ կրոնական տաղեր և գրքույկներ, կրթական նյութեր, իրավական փաստաթղթեր և գրքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.